Ինչո՞ւ է Հայաստանի լրագրողական ձայնը բացակայում ԱՄՆ Պետքարտուղարությունում՝ ի տարբերություն Ադրբեջանի

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքը Վաշինգտոնի լրագրողական համայնքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է և հայտնի է նաև որպես շփման միջոց մամուլի առաջատար ներկայացուցիչների ու Սպիտակ տան վարչակազմի անդամների միջև։ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի (WHCA) կողմից կազմակերպված այս միջոցառմանն առաջին անգամ մասնակցել է ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ ի դեմս Turan գործակալության։

Turan գործակալության Վաշինգտոնի թղթակից, WHCA-ի և ԱՄՆ-ի Արտասահմանյան մամուլի թղթակիցների ասոցիացիայի խորհրդի անդամ Ալեքս Ռաուֆօղլուն շաբաթ օրը մասնակցել է այս արարողությանը 2000 լրագրողների, քաղաքական գործիչների և փորձագետերի հետ միասին։ Ի դեպ, ընթրիքին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ։

Հայկական որևէ լրատվամիջոց ներկայացված չի եղել այս միջոցառմանը։

Հավելենք, որ Ալեքս Ռաուֆօղլուն ԱՄՆ Պետքարտուղարության ճեպազրույցների մշտական մասնակիցներից է։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հարցերն ադրբեջանական մեկնաբանմամբ հնչում են հենց նրա կողմից, իսկ ահա հայկական կողմից որևէ ճեպազրույցներին չի մասնակցում։

Թեպետ Միացյալ Նահանգներում գործում են հայկական լրատվամիջոցներ, նույնիսկ հեռուստաընկերություններ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ունի սեփական թղթակից, սակայն Պետքարտուղարությունում կամ Սպիտակ տանը չունենք հավատարմագրված լրագրող, որը կկարողանար բարձրաձայնել Հայաստանին հուզող հարցերը։

Էմմա Չոբանյան