Իրանի տարածքում «Հարավային Ադրբեջանի» հանրապետություն ստեղծելու կոչ՝ իսրայելցի պատգամավորներից

Լուրեր

16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
Բոլորը

Իսրայելի խորհրդարանի 32 պատգամավոր դիմում է ներկայացրել Իսրայելի ԱԳՆ՝ կոչ անելով «հնարավորինս լայն միջազգային աջակցություն ապահովել Հարավային Ադրբեջանի ժողովուրդների ազգային նկրտումների համար», գրում է The Sofia Globe-ը։

Արևմտյան հետազոտողների գնահատականների համաձայն Իրանում էթնիկ ադրբեջանցիների թիվը 12-ից 20 միլիոնի է հասնում։ Նրանց մեծամասնությունն ապրում է Իրանի հյուսիս-արևմտյան 3 նահանգներում, իսկ մշակութային ու պատմական կենտրոնը Թավրիզն է։ 20-րդ դարի սկզբից այս քաղաքը 3 անգամ դարձել  է Թեհրանի կենտրոնական իշխանությունների դեմ բողոքի ցույցերի էպիկենտրոն։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, 1979-ին հենց դրանք դարձան շահի ռեժիմի տապալման նախերգանքը: Փետրվարից նկատվում է Իրանից անկախանալու համար ընդհատակյա շարժման ակտիվացում։

Նախարարին ուղղված իրենց ուղերձում 32 պատգամավորները նշում են, որ «Հարավային Ադրբեջանի անկախության շարժմանը միջազգային լայն աջակցության ապահովումը  կործանարար հարված կլինի այաթոլլահի ռեժիմին, և անկասկած, եթե ստեղծվի ինքնիշխան պետություն Հարավային Ադրբեջանը Իսրայելը Ադրբեջանի Հանրապետության հետ միասին մեկ այլ դաշնակից կունենա տարածաշրջանում։ Նրանց աջակցությունը արտաքին քաղաքական ակտիվության համարժեք պատասխան կլինի մեր դեմ այաթոլլահի ռեժիմի դիվերսիոն գործունեությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան