Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Ազատի հրդեհի գործով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով մահացած զինվորների ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ զինվորների մահը վրա էր հասել շմոլ գազից ու այրվածքային շոկից։ Ծնողներն ու Նորիկյանը արժանահավատ չէին համարել այս արդյունքները՝ նշելով, որդ դրանք ավելի են ընդլայնել հակասությունների շրջանակը։

Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բոցի ներգործության հետևանքով, այրվածքներն ու շմոլ գազով թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվան։ Զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ եթե տղաները ողջ են եղել, ապա գիտակից չեն եղել։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով՝ զոհված զինծառայողների մարմնում թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել, չեն եղել նաև արյան մեջ ալկոհոլի պարունակության շեղումներ։ Սակայն թմրանյութ հայտնաբերվել էր ողջ մնացած զինվորներից մեկի օրգանիզմում։ Հայտնի չէ, թե որ զինվորի մասին է խոսքը։

Հրդեհի գործով 5 մեղադրյալ կա, 3-ը՝ այդ թվում կապիտան Եղիշե Հակոբյանը, կալանավորված են, երկուսի նկտամամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Արփի Հակոբայն