Ավտոբուսի վարորդը ղեկին ծխել է, մնացորդը դուրս նետել, մանրադրամն ուզել. նա աշխատանքից հեռացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նախորդ շաբաթ համացանցում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում, գրառում էր տեղադրվել, որում բողոք կար ավտոբուսի վարորդներից մեկի ոչ հարիր պահվածքի մասով՝ Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ գրառման մեջ ասվում էր, որ վարորդն իրեն ագրեսիվ է պահել վարելու ընթացքում, ծխել է, մնացորդը դուրս նետել ու նաև ուղևորներին պարբերաբար հորդորել մանրադրամը փոխանցել իրեն։

«Երևանի ավտոբուս» ԲԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, ու դիտել է տեսանյութը:

«Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, ուղևորին ասել է մանրադրամը տվեք ինձ, չի թողել, որ գցեն արկղի մեջ, ասել է՝ տվեք ինձ: Այո, ծխել է և ծխախոտը դուրս է նետել: Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով վարորդներին հորդորում ենք, որ ղեկին չեն ծխելու, բոլորը լինելու են մաքուր, սափրված, ավտոբուսները լինելու են մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որոնք կշարունակեն ծխել, հայտնաբերվելուց հետո կհեռացվեն աշխատանքից:

Ես մեր համաքաղաքացիներին ուզում եմ խնդրել, որ ավտոբուս բարձրանալիս ունենան 100 դրամանոց և անմիջապես գցեն արկղը, չտան վարորդին»,- ասաց Մանուկյանը:

Քաղաքապետի պաշտոնակատարը հորդորեց տեսախցիկները սարքին վիճակում պահել, որպեսզի նմանօրինակ դեպքերի պարագայում հնարավոր լինի արագ արձագանքել, պարզել իրականությունը և համապատասխան լուծումներ տալ:

Մանրամասները՝ տեսանյութում։