ԱՄՆ-ում կարող է դեֆոլտ լինել, եթե Կոնգրեսը չբարձրացնի պետական պարտքի վերին շեմը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չբարձրացնի օրենքով թույլատրելի պետական պարտքի վերին շեմը կամ չկանգնեցնի դրա ազդեցությունը, մինչ հունիսի 1-ը երկրի բյուջետային միջոցները կարող են սպառվել։ Դա կարող է հանգեցնել դեֆոլտի, որն ԱՄՆ պատմության մեջ դեռևս չի եղել։ Առանց պարտքի վերին շեմի բարձրացման ԱՄՆ իշխանությունները չեն կարողանա նոր փոխառություններ ստանալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Երկուշաբթի Յելենը կոչ է արել Կոնգրեսին ինչքան հնարավոր է արագ բարձրացնել սահմանը, որն այժմ սահմանված է 31,4 տրիլիոն դոլար։

Նույն օրը ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը նախազգուշացրել է զգալի ռիսկի մասին, որ մինչ հունիսի սկիզբը գանձապետարանի միջոցները կսպառվեն:
«Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնում, թե կոնկրետ երբ միջոցները կարող են սպառվել, քանի որ դժվար է գուշակել ծախսերի չափը, ինչպես նաև հարկային եկամուտների ժամկետներն ու չափերը առաջիկա շաբաթների ընթացքում», – ասվում է զեկույցում:

Մինչև եռամսյակի վերջը, այսինքն՝ մինչև հունիս, Ֆինանսների նախարարությունը նախատեսում է նախկին ծրագրերի համեմատ ավելացնել իր փոխառությունները մոտ 449 մլրդ դոլարով, այդպիսով դրանց չափը կկազմի մոտ 726 միլիարդ դոլար։ Պետական պարտքի վերին շեմի բարձրացումը սովորական ընթացակարգ է ԱՄՆ-ի համար. 1960 թվականից ի վեր դա տեղի է ունեցել 78 անգամ: Այժմ, սակայն, հանրապետականները, որոնք վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, դեմ են դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի հայտարարած ծախսերի ծրագրին։