Կիևը պահանջում է մարդասիրական միջանցքներ բացել

Լուրեր

26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինան դիմել է Ռուսաստանին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքները՝ օկուպացված տարածքներից ուկրաինացիների հեռանալու համար: DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Նրա խոսքով՝ դիմումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրի հետ, որը թույլ է տալիս օկուպացված տարածքներից արտաքսել Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող ուկրաինացիներին։

«Նախ՝ անհնար է ուկրաինացիներին ռուս դարձնել. հարկադիր անձնագրավորումը կամ բռնաճնշումները չեն օգնի։ Երկրորդ՝ ո՞վ է ասել, որ ռուսները երկար են ապրելու ժամանակավոր օկուպացված տարածքներում»,- գրել է Վերեշչուկը Telegram-ի իր ալիքում։

Նա կոչ է արել ուկրաինացիներին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներում չվերցնել ռուսական անձնագրեր, չհամագործակցել օկուպանտների հետ, հնարավորության դեպքում՝ հեռանալ և սպասել Ուկրաինայի Զինված ուժերին։

Տաթև Ֆռանգյան