Ուզբեկստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է անցկացվել․ ԵԱՀԿ դիտորդները քննադատել են այն

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ուզբեկստանում ապրիլի 30-ին քվեարկել են սահմանադրության փոփոխությունների համար, որոնք երկրի քաղաքացիներին խոստանում են ավելի շատ սոցիալական պաշտպանվածություն՝ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի լիազորությունների ժամկետը զրոյացնելու դիմաց, ինչը կարող է թույլ տալ նրան առաջադրվել ևս երկու անգամ՝ յոթ տարի ժամկետով, փոխանցում է VOA-ն։

Բարեփոխումը նաև ավելացնում է նախագահական ժամկետը՝ այն 5-ից դարձնելով 7 տարի, ինչը կարող է 65-ամյա Միրզիյոևին թույլ տալ մինչև 2040 թվականը մնալ 35 միլիոնանոց երկրի ղեկավար։ Նրա պաշտոնավարման ներկայիս ժամկետն ավարտվում է 2026 թվականին։

Միևնույն ժամանակ, փոփոխությունների փաթեթն Ուզբեկստանը հռչակում է «սոցիալական պետություն»՝ ավելացված սոցիալական ապահովության պարտավորություններով և թույլատրում է ոչ գյուղատնտեսական հողերի սեփականությունը։ Այն նաև առաջարկում է մահապատժի վերացում և քաղաքացիների համար ավելի լայն իրավական պաշտպանության սահմանում, օրինակ՝ ձերբակալության ժամանակ մարդու իրավունքների հարգում, պաշտպանություն ապօրինի և անժամկետ ազատազրկումից։

Հանրաքվեին մասնակցությունը գերազանցել է 80%-ը, քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ մայիսի 1-ին։

Մինչ այդ, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է այնպիսի պայմաններում, որոնք չեն բավարարում քաղաքական բազմակարծության և մրցունակության պահանջներին, հայտարարել է առաքելության ղեկավար Ալբերտ Ջոնսոնը։

Նա նշել է, որ հանրաքվեն ներկայացվել է որպես ավելի լայն բարեփոխումների շարունակություն, և որ խորհրդակցությունների գործընթացը, ընդհանուր առմամբ, ներառական է եղել, սակայն բացակայել է որոշ զգայուն հարցերի շուրջ բաց բանավեճը:

 

Տաթև Ֆռանգյան