ՀԱՀ իշխանությունները Պուտինին խնդրել են չժամանել ԲՐԻԿՍ-ի համաժողովին՝ նրա ձերբակալման օրդերի պատճառով

Լուրեր

26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները խնդրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի համար երկիր չժամանել, այլ մասնակցել Zoom-ով։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Sunday Times-ին։

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պրետորիան իրավաբանական խորհրդատվության է դիմել Պուտինին ձերբակալելու իր պարտավորությունների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինին հրավիրել են մասնակցելու հինգ զարգացող տնտեսությունների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և հյուրընկալող երկրի՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարների գագաթնաժողովին։

ՀԱՀ-ը հրաժարվել է աջակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին կամ դատապարտել նրա ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Սակայն Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինին ձերբակալելու օրդեր տալն անհարմար դրության մեջ է դրել Հարավաֆրիկյան Հանրապետության իշխող կուսակցությանը։

ՀԱՀ-ն  այն երկրների թվում է, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, ինչը պարտավորեցնում է նրան կատարել ՄՔԴ-ի որոշումները։

«Մենք Պուտինին չկալանավորելու տարբերակ չունենք: Եթե նա գա այստեղ, ստիպված կլինենք նրան կալանավորել»,-  լրատվամիջոցին ասել է Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության ներկայացուցիչը:

Անցյալ շաբաթ նախագահ Սիրիլ Ռամապոսան հատուկ կառավարական կոմիտե է ձևավորել՝ երկրի փոխնախագահի գլխավորությամբ, որն ուսումնասիրում է կառավարության գործողությունների տարբերակները՝ Պուտինի ձերբակալության օրդերի վերաբերյալ։ Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ կոմիտեն չի կարողանում այլ տարբերակներ գտնել, քան գագաթնաժողովին  Պուտինի մասնակցությունը Մոսկվայից տեսակապի միջոցով։

Բարձրաստիճան պաշտոնյաները Sunday Times-ին հաստատել են, որ այդ հարցով բանակցություններ են տարվում Մոսկվայի հետ: Ապրիլին ՀԱՀ իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են դուրս գալ Հռոմի ստատուտից, սակայն հետո հերքեցին՝ նշելով, որ երկիրը մնում է Միջազգային քրեական դատարանի կողմ և շարունակելու է հետևողականորեն կիրառել միջազգային իրավունքը:

Էմմա Չոբանյան