Ռուսաստանը պատրաստ չէ ուկրաինական հակահարձակմանը. CNN

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ռուսական բանակը, նույնիսկ հաշվի առնելով իր թվաքանակը և փորված երկար խրամատները, պատրաստ չէ ուկրաինական ուժերի առաջխաղացմանը, հաղորդում է CNN-ը։

Վերլուծաբանները նշում են մի քանի պատճառներ, որոնք վկայում են ռուսների՝ ուկրաինացիներին դիմակայելու անհնարինության մասին։

«Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ չէ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը, վկայում են հենց վերջին երեք օրերի իրադարձությունները։ Նախ՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Միխայիլ Միզինցևի պաշտոնանկությունը նյութատեխնիկական ապահովման բաժնից։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի բացատրել կադրային նման վերադասավորումները, այլ պարզապես հաստատել է Ալեքսեյ Կուզմենկոյին նոր պաշտոնում։ Նրան աշխատանքից ազատել են այն ժամանակ, երբ Ուկրաինան հակահարձակման է նախապատրաստվում, և սա վկայում է այն թոհուբոհի մասին, որում գտնվում է Կրեմլի ղեկավարությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

CNN-ն ուշադրություն է դարձնում նաև Պրիգոժինին։ Նա անկեղծորեն խոսել է այն բոլոր դժվարությունների մասին, որոնց բախվում են վագներականները։

Պրիգոժինի խոսքով՝ «Վագներ»-ը զինամթերքի այնպիսի պակաս է զգում, որ կարող է լքել Բախմուտը՝ ռազմավարական առումով անկարևոր քաղաք, որի համար Ռուսաստանի Զինված ուժերը հազարավոր կյանքեր են տվել։

Բացի այդ, հոդվածում ասվում է, որ ռուսների հուզական վիճակը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ թե ինչպիսի տրամադրվածություն ունեն ուկրաինացիները, անհայտ է։

Հիշեցնենք, որ ամերիկյան Newsweek պարբերականը, վկայակոչելով համացանցում հայտնված «Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը», պնդում է, որ Ուկրաինայի ծրագրված հարձակումը պետք է սկսվեր ապրիլի 30-ին։

 

Տաթև Ֆռանգյան