ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն իր տեղակալին ուղարկել է Սուդան

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Սուդանում վատթարացող իրավիճակի ֆոնին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր տեղակալ, հումանիտար և արտակարգ իրավիճակների համակարգող Մարտին Գրիֆիթսին ուղարկել է աֆրիկյան այս երկիր։ Մայիսի 1-ի լույս երկուշաբթի գիշերը Twitter-ում գրել է ինքը՝ Գրիֆիթսը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Խարթումում և ողջ Սուդանում բախումների բռնկումից երկու շաբաթ անց հումանիտար իրավիճակը հասել է իր սահմանագծին։ Անտոնիո Գուտերեշի խնդրանքով ես գնում եմ տարածաշրջան՝ գնահատելու, թե ինչպես կարող ենք անմիջապես մեղմել տուժած մարդկանց իրավիճակը»,- ասվում է գրառման մեջ։

Նույն օրը նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Սուդանում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շտապ կերպով տարածաշրջան է ուղարկում մարդասիրական հարցերով իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին: Կատարվողի մասշտաբներն ու արագությունը աննախադեպ են»,- ասել է Դյուժարիկը։ «Մենք չափազանց անհանգստացած ենք Սուդանի ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի վրա դրա ներկայիս և երկարաժամկետ ազդեցության համար»:

Ապրիլի 30-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը մտահոգություն է հայտնել, որ Սուդանում հումանիտար ճգնաժամը կարող է տարածվել Արևելյան Աֆրիկայի ողջ տարածաշրջանում, որն արդեն աղետալի վիճակի մեջ է կլիմայի փոփոխության պատճառով:
«Նույնիսկ այս երկրում կռիվներից առաջ բնակչության մեկ երրորդը տառապում էր սովից, իսկ այժմ այնտեղ ամեն ինչ պակասում է, իսկ պարենի գները կտրուկ բարձրանում են», – ասել է Գերմանիայի ՊՀԾ տնօրեն Մարտին Ֆրիկը։

Սուդանում շարունակվում են ռազմական գործողությունները գեներալ ալ-Բուրհանի բանակի ու գեներալ Դագալոյի ռազմականացված խմբավորման միջև Խարթումում ու Դարֆուր արևմտյան շրջանում։