Գերմանիայիում թուրքական սփյուռքի ներկայացուցիչները գնում են տեղամասեր՝ մասնակցելու Թուրքիայի համապետական ընտրություններին

Լուրեր

24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորը սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:27
Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
Բոլորը

Գերմանիայում նախօրեից ընտրատեղամասեր են բացվել այդ երկրում բնակվող շուրջ 1,5 միլիոն գրանցված թուրք ընտրողների համար, որն ամենամեծ թուրքական համայնքն է աշխարհում և մասնակցում է Թուրքիայի վերջին տասնամյակների ամենակարևոր ընտրություններին, գրում է Turkish Minute-ը։

Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիները, որոնցից շատերը 1960-70-ականներին խոշոր տնտեսական ծրագրի շրջանակներում հրավիրված «հյուր աշխատողների» ժառանգներ են, մինչև մայիսի 9-ը պետք է քվեարկեն երկրի 26 կենտրոններում։

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավասար մրցակիցն ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Շատ թուրք ընտրողներ, որոնք մասնակցում են քվեարկությանը Գերմանիայում, ասում են, որ եկել է նոր ղեկավարության ժամանակը:

«Ես այստեղ եմ, քանի որ Թուրքիան այժմ բավականին սարսափելի իրավիճակում է։ Տնտեսությունը սարսափելի է, ահաբեկչությունը՝ նույնը»,- ասել է 29-ամյա Քութայ Յըլմազը Բեռլինի ընտրատեղամասերից մեկում։

Նա նշել է, որ ուզում է մի օր վերադառնալ հայրենիք, ահա թե ինչու է որոշել գնալ քվեարկության։

30-ամյա հաշվապահ Նիհան Քոլը, որը 2017 թվականից ապրում է Գերմանիայում, նույնպես նշել է, որ փնտրում է «փոփոխություն դեպի լավը» Թուրքիայում:

«Վերջին տարիներին այնքան սարսափելի բաներ են տեղի ունեցել, բայց երկրաշարժն իսկական աղետ էր։ Կարծում եմ, որ երկրաշարժը վճռորոշ դեր կունենա ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է նա։

67-ամյա Մեհմեդ Յաշար Չաքըրն էլ ասել է, որ «դժգոհ չէ» Էրդողանից և նշել, որ գործող նախագահը նաև հաջողություններ է գրանցել իշխանության ժամանակ։

Հավելենք, որ նախօրեից արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկել մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններում։

Էմմա Չոբանյան