Հայտնի են առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում ներառված  ծառայությունները, ապահովագրության գումարի չափը՝ ոչ

Լուրեր

14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
Բոլորը

«Առողջության համապարփակ ապահովագրության» մասին օրենքի նախագիծն արդեն e-draft հարթակում է։ Ապահովագրության փաթեթում ընդգրկված բուժման ծառայություններն են՝ կանխարգելիչ, բուժական, խորհրդատվական, պալիատիվ, դեղորայքային օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև՝ ախտորոշիչ հետազոտություններն և վերականգնողական բուժումները։ Սակայն նախագծում դեռ չի հստակեցվում գումարի չափը, թե որքան կարժենա տվյալ  ծառայություններից օգտվելու ապահովագրության փաթեթը։

Ապահովագրավճարը վճարելու օրվան հաջորդող ամսվա մեկից անձը կարող է ստանալ ապահովագրված անձի կարգավիճակ, որը  գործելու  է միջև  ապահովագրված անձի կարգավիճակը դադարելու ամսվա վերջին օրը։ Վկայագիրը ապահովագրված անձին տրամադրվելու է առողջության առաջնային պահպանման այն բժշկական կազմակերպության կողմից, որտեղ անձը գրանցված է։ Այս առումով, նաև կարևոր է, որ բժշկական կազմակերպությունը և դեղատունը համապատասխան պայմանագիր կնքած լինեն հիմնադրամի հետ։

Ապահովագրված անձի ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայմանը տարեկան պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն անցնելն է: Այսպիսով, Լիազոր մարմնի կողմից քաղաքացիներին տրամադրվելու  է առողջության համապարփակ ապահովագրության վկայագիր։  Վկայագրի հետ միասին տրվելու է նաև իրազեկման թերթիկ, որտեղ ներառված են լինելու ապահովագրված անձի իրավունքներն ու պարտականությունները։

Ըստ օրենքի նախագծի՝ ստեղծվելու է նաև ռեսգիստր, որտեղ ներառված պետք է լինեն ապահովագրված անձի տվյալները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդման արդյունքում նախատեսվում է բոլոր ապահովագրված անձանց համար նախատեսել միևնույն ծածկույթը, անկախ վճարունակությունից և սոցիալական կարգավիճակից (տարբերությունները կարող են պայմանավորված լինել միայն տարիքով և սեռով պայմանավորված հատուցումների առանձնահատկություններով)։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին e-draft հարթակում հանրային քննարկման էր դրվել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը: Հայեցակարգի հաստատումից հետո նախարարությունը սկսեց օրենքի նախագծի շուրջ քննարկումները։

Թեման  առավել մանրամասն`  հետևյալ հղմամբ։

 

Անի Թամրազյան