Պրահայում կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը
Քաղաքականություն
27.04.2023 | 23:07Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի սկզբին կկայանա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։
«Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի մայիսի 3-5-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
ՀՀ պատվիրակությունը կղեկավարի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։