Որակյալ լրագրությամբ փող աշխատելը դառնում է շատ դժվար․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հուշագրում արձանագրված ինքնակարգավորման հետ կապված հայեցակարգային մոտեցումների առումով առավել հեռուն գնացինք։ Կարծում եմ՝ արդեն մոտ է այն պահը, երբ պաշտոնապես կունենանք ինքնակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգ, որը ընդունվելու է կառավարության կողմից, հույսերը բավականին մեծ են։ Այս մասին ԽԱՊԿ-ը հրավիրած «Մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը և խնդիրների հնարավոր լուծումները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն 2022թ․ ապրիլի 19-ին համագործակցության հուշագիր են ստորագրել մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ։
Կողմերը նպատակ ունեն օգնել լրատվական դաշտը կարգավորվող օրենքների բարելավմանը, ինքնակարգավորման համակարգի զարգացմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

«Այդ հայեցակարգի անհրաժեշտությունն առաջացել է հատկապես վերջին տարիների ընթացքում։ Դա պայմանավորված է նրանով, որ, ցավոք, մեր մեդիադաշտը չի կարողացել կամ շահագրգռվածություն հանդես չի բերել, որպեսզի ինքնակարգավորումը զարգանա որպես բնական գործընթաց։ Ելնելով կոնկրետ միտումներից՝ մենք որոշեցիքն, որ կարելի է պետության հետ երկխոսության մեջ մտնել, թե ինչ կարող ենք համատեղ անել»,- նշեց Նավասարդյանը։

Բերելով փաստարկներ, թե ինչու այդպիսի հուշագիր ստորագրվեց հենց հիմա, Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց՝ քանի որ տեղեկատվական միջավայրում շատանում են սուբյեկտները, նրանց մեծ մասը հեռու է պրոֆեսիոնալ նորմերից, պրոֆեսիոնալ դաշտը գնալով փոքրանում է, ապա այդ սեգմենտը պահպանելու անհրաժեշտություն կա, և այդպիսի հնարավորություններ պետք է ստեղծվեն նաև պետական քաղաքականություն իրականացնելու միջոցով։

«Տեղեկատվություն ստանալը գնալով դառնում է անվճար և ազատ։ Դա նշանակում է, որ որակյալ լրագրությամբ փող աշխատելը դառնում է շատ դժվար։ Ամբողջ աշխարհում կա միտում՝ և՛ պետությունը, և՛ հանրային կառույցները փորձում են նպաստել, որ այդ սեգմենտը ներկայացնող լրատվամիջոցները կարողանան գոյատևել, դրա համար տրամադրվում են միջոցներ»,- նշեց Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։