Անկարան ամեն քայլի Ալիևի աչքերին է նայում՝ հոժա՞ր է, թե՝ ոչ․ «փոքր եղբայրը» «մեծ եղբայր» է իրականում․ Բագրատ Էստուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ

-Պարո՛ն Էստուկյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական խնդրից սկսենք։ Արդեն երկու օր է՝ լուրջ քննարկումների տեղիք է տվել ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատանալուց հետո։ Նա քարոզչական հանդիպումներն է չեղարկել, նաև «Աքքույու» ատոմակայանում միջոցառմանը մասնակցելու է ոչ թե անձամբ, այլ տեսակապով։ Նույնիսկ սրտամկանի կաթվածի մասին է խոսվում, թեև Անկարան պաշտոնապես հերքել է այս լուրը։ Ի՞նչ նորություն կա այս առումով։

-Այո՛, Անկարան պաշտոնապես հերքեց այդ վարկածը՝ կաթվածի լուրը հերքեցին։ Բայց իրականում չգիտենք, թե հստակ ինչ է պատահել։ Դեպքի օրն Էրդողանը խոսեց, ասաց՝ «մրսած էի», բայց իրականությունը չգիտենք։ Գիտենք, որ Էրդողանն առողջական խնդիրներ ունի, բայց նաև շատ ծանրաբեռնված օրակարգ ունի, հետևաբար՝ շատ զարմանալի չէր պատահածը։

-Եթե Թուրքիայի նախագահի առողջական խնդիրները շարունակվեն, հնարավոր համարո՞ւմ եք, որ մայիսի 14-ի համապետական ընտրությունները հետաձգվեն։ Թուրքիայում, կարծեք, նման բան հնարավոր է։

-Ճիշտ եք, Թուրքիայում ամեն ինչ հնարավոր է։ Բայց, մանավանդ, նկատի ունենալով, որ Էրդողանը գլխավոր երկու թեկնածուներից մեկն է, մրցակցությունը պետք է լինի իր և ընդդիմադիր դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև, եթե առողջական վիճակն ավելի վատթարանա, հավանաբար, ընտրությունները կհետաձգվեն։

-Եթե, այնուամենայնիվ, Էրդողանը չկարողանա այլևս կառավարել երկիրը, ինչի՞ կարող է հանգեցնել դա՝ և՛ Թուրքիայի ներսում, և՛ արտաքին հարաբերությունների առումով։

-Էրդողանը միահեծան իշխանության վարչաձև է կազմել․ եթե ինքը կա, ուրեմն իշխանություն կա, եթե չկա՝ առհասարակ իշխանություն չկա։ Գիտեք, որ ուժերի տարանջատումը՝ օրենսդիր, գործադիր մարմինների և դատական համակարգի անջատ գործելու սկզբունքը նրա շնորհիվ վերացել է։ Եվ նախագահն ամեն ինչի վերևն ու ամեն ինչ հսկող դիրքում է։ Ընդդիմադիրների գլխավոր առարկությունն ու խոստումն արդեն սա է, որ ցանկանում են նախագահականից վերադառնալ խորհրդարանական կառավարման ձևի։ Հետևաբար, շատ լուրջ է Ձեր նշածը՝ եթե Էրդողանը չկա, ընդհանրապես «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նշանակություն չի ունենա։ Էրդողանին փոխարինող՝ ժողովրդի վրա ազդեցություն ունեցող այլ տարր չկա այդ կուսակցության մեջ, չկա մի անուն, որը կկարողանա փոխարինել Էրդողանին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան