Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի օգտագործումը վերջ կդնի Կիմի ռեժիմին․ Ջո Բայդեն

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային հարձակում իրականացնելու փորձը կլինի Կիմ Չեն Ընի ռեժիմի վերջը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սուկ Յոլի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Bloomberg-ը։

«Նման հարձակումն անընդունելի կլինի և վերջ կդնի ցանկացած ռեժիմի, որը կդիմի նման գործողությունների», – ասել է Բայդենը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի հետ միասին նոր մեթոդներ է մշակում՝ ԿԺԴՀ-ում միջուկային զենքի կուտակմանը հակազդելու համար։ Վերջին տասնամյակում առաջին անգամ ԱՄՆ-ի միջուկային սուզանավերը կարող են տեղակայվել երկրում։

«Մենք չենք պատրաստվում միջուկային զենք տեղակայել թերակղզում, բայց կայցելենք նավահանգիստներ, կուղարկենք միջուկային սուզանավեր և այլն: Մենք հետ չենք կանգնի դրանից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են ստեղծել միջուկային խորհրդատվական խումբ՝ բարելավելու համակարգումը, տեղեկատվություն փոխանակել՝ ռազմավարական զենքի ոլորտում համագործակցության և ավելի շատ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար։

Տաթև Ֆռանգյան