ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԱՊՀ համաձայնագրին. ՀՀ-ն այն ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանը՝ վերապահումով

Լուրեր

18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներիներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:03
Միրզոյանը և Մանտաս Ադոմենասը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցեր
Բոլորը

Արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունները շատացել են: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ մասնակից երկրների հետ փոխօգնության համաձայնագիր կնքել: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

««Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարը նշել է, որ համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների միջեւ համագործակցության ուժեղացմանն այն դեպքերում, երբ պետությունները միայնակ չեն կարողանում կանխարգելել հիվանդությունների հետագա զարգացումը:

Ըստ Լենա Նանուշյանի` փոխօգնությունը հիմնված է լինելու համաճարականաբանական մասնագիտացված խմբերի միջոցով օգնության տրամադրմանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, Աստանայում:

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայնագիրը Հայաստանը ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանի կողմից` վերապահումով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ հատուկ կարծիք է Հայսատանը տվել համաձայնագրին ու ի՞նչ վերապահումով է Ադրբեջանը ստորագրել այն:

«Փաստաթղթի դրույթները Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվելու են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի առաջնորդների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակում ամրագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքների ամբողջական ազատման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, դիվանագիտական կարգավորման արդյունքներով` միջազգային իրավունքների նորմերին ու սկզբունքներին համապատասխան` ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների իրագործման շահերից ելնելով», – ասել է առողջապահության նախարարի տեղակալը:

Փոխնախարարը հստակեցրել է նաեւ, թե ինչ վերապահումով է Ադրբեջանը ստորագրել համաձայնագիրը: Ըստ նրա` Ադրբեջանն իրեն չի համարում կաշկանդված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ 2015 թվականի Համաձայնագրի դրույթներով», քանի որ դրա մասնակիցը չէ:

«Համաձայնագրի դրույթներն Ադրբեջանի կողմից չեն կիրառվելու Հայաստանի նկատմամբ մինչեւ հակամարտության հետեւանքների ամբողջական վերացում ու երկու երկրների հարաբերությունների կարգավորում», – ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: