Բաքվի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի հայտարարության և Միջազգային դատարանի վճռի խախտում է․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարիա Կայլուրանդը, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովատչևը, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Բաքվի կողմից Լաչինի միջանցքի հետ կապված իր միջազգային պարտավորությունների բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին։

«Մենք մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Դա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր վճռի անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար դժվարություններ պատճառելով և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։

«Վերջին գործողություններն է՛լ ավելի են սրում իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Բաքվին անհապաղ շրջել իր ընթացքը և պարտավորվել հարգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունն ու միջազգային պարտավորություններն ու նորմերը։ ԵՄ-ն շարունակում է պատրաստ լինել աջակցել կողմերին՝ բանակցությունների միջոցով լուծելու բոլոր տարաձայնությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան