Բլոկադաները ավելի երկար էլ են տևում. Անդրանիկ Քոչարյանը՝ Լաչինի միջանցքում իրավիճակի մասին

Լուրեր

26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Բոլորը

«Շրջափակման պայմաններում էլ պետք է կարողանանք և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ։

Արձագանքելով դիտարկմանը, որ շրջափակումը շարունակվում է շուրջ 4 ամիս, Քոչարյանը նշեց. «Բլոկադաները նաև երկար էլ են տևում: Երբ դիմանում ես, դու հաղթում ես»:

Պատասխանելով Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու և այդպիսով ՀՀ-ի՝ Արցախի հետ ունեցած վերջին ճանապարհը փակելու վերաբերյալ հարցին՝ Քոչարյանը նշեց, որ այդ ճանապարհն այնուամենայնիվ օգտագործվում էր։

«Դուք այդ ճանապարհից տեղյակ էի՞ք: Տեղյակ էի՞ք այդ ճանապարհը ոնց էր օգտագործվում։ Էնքան խոսեցիք, որ պետք է փակվեր: Այդ ճանապարհն օգտագործվում էր այնուամենայնիվ, չէ՞: Միշտ հարց էիք տալիս՝ ոնց գնացին, հասան Արցախ: Հանգի՛ստ եղեք։ Բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են, բաց ճանապարհները, եթե չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են», – ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խնդիրը կլուծվի միայն համբերատարության ու միասնության շնորհիվ:

Քոչարյանն ընդգծեց, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը գտնվում է Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։

«Անցակետ տեղադրելը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն այդտեղ, թե՞ չկան», – ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Ռուսատանը պետք է կատարի իր պատասխանատվությունները, որոնք ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով, իսկ Հայաստանն էլ իր մասով պետք է աշխատանք կատարի:

Մանրամասները՝ տեսանյութում։