ԵԽԽՎ զեկուցողը ցանկանում է այցելել Լաչինի միջանցք․ Փոլ Գավանը հայտարարություն է տարածել

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցով զեկուցող Փոլ Գավանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, որում ասում է, որ մայիսի վերջին այցելելու է Հայաստան ու Ադրբեջան։ Նա նաև հույս է հայտնել այցելել Լաչինի միջանցք՝ սեփական աչքերով իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։

Փոլ Գավանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«2023 թվականի ապրիլի 23-ին ինձ տեղեկացրին, որ Լաչինի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետ է տեղադրվել։ Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Հայաստանի միջև միակ բաց հաղորդակցության ճանապարհի խոչընդոտման շուրջ ընթացիկ աճող լարվածության պայմաններում: Բաց և անվտանգ մուտքն այս միջանցք հաստատվել և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ։

Խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևել է այս իրավիճակին, այդ թվում՝ հունվարին տեղի ունեցած ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ ներկայացվել է ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա, EPP/CD) զեկույցները, մարտին հրապարակվել է Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարությունը։ Բյուրոյի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 15-ին Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով կոմիտեի կողմից նշանակվել եմ Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցերով զեկուցող:

Նախկինում ես զեկույց էի պատրաստել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին»։

Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի ճանապարհը համակարգված և լայնածավալ չարաշահվում է անօրինական նպատակներով՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, որը, ըստ նրա, անվտանգության սպառնալիք է: Առանց տարածք մուտք գործելու հնարավոր չէ ստուգել այս պնդումները:

Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի բնակիչների տառապանքը և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են։ Ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հռետորաբանության, այլև փաստացի մտահոգիչ էսկալացիայի ականատեսն ենք: Պարտադիր է, որ երկու կողմերն էլ նպաստեն Լեռնային Ղարաբաղում ապրող այդ մարդկանց վիճակի վատթարացումը կանխելուն։

Իրավիճակի վերաբերյալ իմ զեկույցը պետք է պատրաստվի առանց հապաղելու։ Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ես մտադիր եմ մեկնել Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ խնդրո առարկա տարածաշրջան։ Իմ այցի ընթացքում, որը պետք է ներառի Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկություններ, ես պատրաստ եմ հանդիպել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ: Չնայած վերջին օրերի լարվածության ցավալի աճին՝ ես վստահ եմ, որ կկարողանամ հույս դնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից համագործակցության և բարի կամքի վրա։

Իմ նպատակն է՝ կազմել արդար, ճշգրիտ և ազնիվ զեկույց, որը դժվար կլինի, եթե ինձ թույլ չտան սեփական աչքերով տեսնել՝ արդյո՞ք Լաչինի միջանցք մուտքն ազատ է և անվտանգ, ինչպես նախատեսված է 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։

Տաթև Ֆռանգյան