ՌԴ ԱԳՆ-ի անհասցե հայտարարությունը Բաքվի կողմից անցակետի տեղադրման հետ կապված

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, ինչպես միշտ՝ անհասցե և Բաքվի գործողությունները չդատապարտող հայտարարությամբ։

«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության իրավիճակի վերաբերյալ։ Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճ, որոնք պարբերաբար երկու կողմից հանգեցնում են զոհերի։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական ու ագրեսիվ հռետորաբանության աճը։ Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում մենք հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, արդյո՞ք խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության կամ այն ​​օգտագործելու փորձերի մասին է, որոնք չեն համապատասխանում խաղաղության օրակարգին։ Կոչ ենք անում կողմերին վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին։ Ելնում ենք նրանից, որ տեղի բնակչությունը չպետք է տուժի և որևէ խոչընդոտ չպետք է ստեղծվի  նրա կենսագործունեության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մենք գտնում ենք, որ առաջացած շատ խնդիրներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնությունների հիմնական ուղիների հիման վրա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության հետևանք են, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի չափորոշիչների համաձայնեցումը։ Հույս ունենք, որ Բաքվում և Երևանում քաղաքական կամք կդրսևորեն և կկարողանան առաջիկայում հաղթահարել այդ բացասական դինամիկան։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իրեն մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «գետնի վրա»՝ ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ։ Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և նրանց օրակարգով աշխատող տեղական ռուսատյաց տարրերին իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանին սևացնող արշավի միջոցով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն, սակայն, չի նշում, թե ինչպես է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ ադրբեջանական անցակետը հայտնվել ռուս խաղաղապահների պատասխանտվության գոտում գտնվող Լաչինի միջանցքով, և երբ է Մոսկվան կատարելու եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխափան երթևեկը։

Էմմա Չոբանյան