Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել բուլինգի մեջ մեղադրանքների պատճառով

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը այսօր  հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ անկախ հետաքննությունը իրավաչափ է համարել նրա դեմ բուլիինգի երկու մեղադրանքները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես գրում եմ՝ հայտարարելու իմ հրաժարականի մասին՝ փաստաբան Ադամ Թոլլիի հետաքննության հիման վրա զեկույց ստանալուց հետո: Ես կոչ էի արել հետաքննություն իրականացնել ու պարտավորվել հրաժարական տալ, եթե փաստեր հայտնաբերվեն իմ կողմից բուլինգի որևէ գործողության մասով։ Ես գտնում եմ, որ կարևոր է խոսքի տերը լինելը»,- ասվում է Ռաաբի նամակում ուղղված վարչապետ Ռիշի Սունակին, որը հրապարակել է թվիթերյան իր էջում։

Ռաաբն ընդգծել է, որ իրեն առաջադրված ութ մեղադրանքներից հետաքննությունը միայն երկուսն է օրինական համարել։

Նրա նկատմամբ «բուլինգի» առաջին մեղադրանքները հայտնվել էին դեռ 2022 թվականի նոյեմբերին։ Ռաաբի նախկին աշխատակիցներից մեկն ասել էր, որ նախարարը ստեղծել է «վախի մթնոլորտ»: Ռաաբը հերքել էր մեղադրանքները և հետաքննություն սկսել։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ նրա դեմ  ստացվել է ընդհանուր առմամբ ութ բողոք, որոնք վերաբերում են առնվազն 24 մարդու։

Էմմա Չոբանյան