ՔՊ-ական պատգամավորը՝ Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախաձեռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ինչպես հայտնի է, ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց է նախաձեռնել ու ԱԺ-ում ստորագրահավաք է իրականացնում:

Լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ դեռ չի ծանոթացել հիմքերին, կծանոթանա, կորոշի՝ իրավաչա՞փ է, թե՞ ոչ. «Ովքեր նախաձեռնել են, գալու են ներկայացնեն իրենց հիմնավորումները: Եթե ես կարծեի, որ հիմքեր կան, ես կնախաձեռնեի, բայց եթե իրենք ներքին համոզմունք ու հիմքեր ունեն, որ պետք է վայր դնի պաշտոնը, մենք այդ հիմքերը կնայենք»:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը «victim» վարքագիծ է ունեցել՝ իրեն տուժողի տեղ է դրել, բայց պրովոկացիա է իրականացրել, սադրել է:

«Եթե հիմա փորձում ենք հետ դառնալ, թե 92 թվին ինչ է եղել, 88-ին ինչ է եղել, բերենք ասենք՝ ուրեմն այդ նույն բանը հիմա կարող ենք անել, ամեն իրավիճակ ունի իր օբյեկտիվ պայմաններն ու պատճառները: Դուք մի համեմատեք, էն վախտ հեղափոխություն է եղել:
Բայց սահմանադրական նորմեր կան, որոնք պետք է պահպանվեն եւ առաջինը այս դահլիճում պետք է պահպանվեն: Եթե մարդը ամբիոնում ասում է՝ ես թույլ չեմ տալիս ուրիշ ոչ մեկը ելույթ ունենա այս ամբիոնից, դրանով խախտում է բոլորի սահմանադրական իրավունքները»,- նշեց Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե երեկ ԱԺ նախագահի գործողությունները, երբ բռնի ուժով հրամայեց հեռացնել քաղաքական ակցիա անող Թագուհի Թովմասյանին և ընդդիմադիր այլ պատգամավորների, ինչքանո՞վ է իրավաչափ գնահատում՝ հաշվի առնելով, որ նախկինում ևս նման ակցիաներ են իրականացվել ԱԺ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։