Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը World Press Photo 2023-ի հաղթողների շարքում է

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը World Press Photo 2023 թ-ի մրցույցի հաղթողների շարքում է։ Մասնավորապես, նա հաղթել է «Երկարաժամկետ նախագիծ անվանակարգում» Կենտրոնական Ասիայում ջրի սակավության վերաբերյալ «Battered waters» լուսանկարների նախագծի համար։

Անարդյունավետ ոռոգման և մելիորացիայի տեխնոլոգիաների, ջրամատակարարման հնացած ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների անհավասար բաշխման պատճառով այս կամ այն ​​չափով տուժում են Ուզբեկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։ Բաբաջանյանը ցույց է տալիս, թե ինչպես է ջրի սակավությունն ազդում այս երկրների բնակիչների կյանքի վրա։

Անուշ Բաբաջանյանի աշխատանքները կենտրոնացած են սոցիալական և անձնական պատմությունների վրա։ Նա ավելի քան վեց տարի լուսանկարել է Լեռնային Ղարաբաղում՝ լուսանկարները հավաքելով իր «Անհանգիստ տուն» գրքում:

World Press Photo-ի  տարվա լուսանկար է ճանաչվել  Մարիուպոլից Associated Press գործակալության լուսանկարիչ Եվգենի Մալոլետկայի նկարը, որն արվել էր ռուսական ավիահարվածից ավերված ծննդատան տարածքում ՝պատկերելով  փրկարարներին և հղի կնոջը։

Էմմա Չոբանյան