Արևմուտքը կարգին կզինի ՀՀ-ին, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք․ ԱՄՆ-ն իր թշնամի ՀԱՊԿ-ի անդամին չի աջակցի․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանում տեղի են ունեցել Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Այս ձևաչափն առաջին անգամ է գործարկվում։ Քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր։ Թեև այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ երեք երկրներին կապում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագիծը։ Գաղտնիք չէ նաև, որ ՀՀ-ն զենք է գնում Հնդկաստանից։

Հնդկաստանը Օմանի ծոցի նավահանգստում շահագործում է երկու տերմինալ՝ Իրանի, Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ բեռնափոխադրումներում Պակիստանը շրջանցելու համար: Դեռ 2021 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը կոչ արեցին ստեղծել հայ-հնդկական տրանսպորտային կապ, որը կանցնի Իրանի և, մասնավորապես, նրա Չաբահար բեռնատար նավահանգստի միջով։ Միրզոյանն առաջարկել էր, որ հնդկական ընկերությունները Չաբահարն օգտագործեն բեռնափոխադրումների համար ոչ միայն դեպի Հայաստան, այլև հարևան Վրաստան, Ռուսաստան և Եվրոպա։

Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հայաստանի կառավարական պատվիրակությունն առաջ է քաշել այս գաղափարը, երբ մարտի սկզբին այցելել է Նյու Դելի։ Հնդկաստանը հակամարտության մեջ է Պակիստանի հետ։ ՀՀ-ն իր աջակցելությունն է հայտնել Նյու Դելիին Ջամմուի և Քաշմիրի հարցում։ Պակիստանը, Ադրբեջանը, Թուրքիան դաշնակիցներ են, և Հնդկաստանը խնդիր ունի այս երկրները շրջանցելով՝ ճանապարհներ գտնել դեպի Եվրոպա։ Եթե նայենք քարտեզին, ամենից օպտիմալ ուղին Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհն է։ Ադրբեջանը և Պակիստանը եղբայրական պետություններ են, և Բաքուն կարող է Հնդկաստանի առաջ խոչընդոտներ առաջացնել՝ դեպի Եվրոպա տեղաշարժվելիս։

ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը, որ ժամանակին ՀՀ ԱԳՆ-ում ղեկավարել է Իրանի բաժինը, Factor TV-ի հարցազրույցում ասում է՝ թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգային իմաստով ՀՀ-ին շահավետ է լինելու Իրանի և Հնդկաստանի հետ «Հյուսիս-Հարավ» նախագծի իրագործումը։

«ԱՄՆ-ն է կանգնած Հայաստան-Հնդկաստան-Իրան այս եռանկյունու թիկունքին։ ԱՄՆ-ի նպատակն է Եվրամիության տնտեսական տարածքում թուլացնել Չինաստանի դիրքերը և ուժեղացնել Հնդկաստանինը։ Հայաստանը Հնդկաստանի հետ գտնվելով խորքային գործակցության մեջ՝ նրանից նաև առաջատար տեխնոլոգիաներ կստանա»,- ասաց ԱԺԲ խորհրդի անդամը։

Արա Պապյանը, սակայն կարծում է, որ ստրատեգիական իմաստով՝ Հայաստանը պետք է գործակցությունը խորացնի Արևմուտքի հետ, որը նաև անվտանգային լուրջ գործոն կարող է դառնալ․ «Եթե ուզում եք, որ Արևմուտքը կարգին զինի Հայաստանին, դո՛ւրս եկեք ՀԱՊԿ-ից։ Այստեղ լուրջ խնդիր է առկա՝ ՆԱՏՕ-ի պետություն ԱՄՆ-ն չի կարող իր թշնամի ՌԴ-ի դաշնակցին աջակցել։ ՀՀ-ն միլիարդավոր դոլարի զենքի կարիք ունի։ Արևմուտքը կզինի մեզ, եթե ՀՀ-ն դադարի լինել թշնամական ՀԱՊԿ մաս»,- կարծում է Արա Պապյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան