Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ՝ «Ռուսարմինֆո» լրատվական գործակալության եթերում ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևի  հայտարարությունների կապակցությամբ։

Բաքվին դուր չեն եկել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։

«Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմի համոզմունքն է արտահայտվել, որ ՌԴ իշխող կուսակցության ներկայացուցչի նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա, որն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Մատվեյչևը չի կարող անտեղյակ լինել 2022 թվականի փետրվարին երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի մասին, և որ նման հայտարարությունները խախտում են դրա դրույթները։ Իշխող կուսակցության պատգամավորն իր հայտարարություններում պետք է պատասխանատվություն դրսևորի և հավատարիմ մնա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Հավելենք, որ ռուս պատգամավորն իր հարցազրույցում ասել էր, որ Թուրքիային ու Ադրբեջանին դուր չեն գալիս Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի ղեկավարների 2020թ-ին  ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մատվեյչևի խոսքով՝ Բաքուն ու Անկարան ձգտում են Ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը վերսկսել և փորձում են հայկական կողմին սադրել  պատասխան գործողությունների։

Էմմա Չոբանյան