Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշված ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 1 մլրդ 388 մլն 244 հազար 343 դրամը, որից 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը՝ պետությանը պատճառված վնասի չափն է, 61 մլն 491 հազար 343 դրամը՝ համայնքներինը (այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին):

Նշված վարույթներով նախաքննության ընթացքում 35 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, արգելանք է դրվել 412 մլն 440 հազար դրամ բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքերի վրա, որոնց արժեքը դեռ որոշված չէ: