«Ես տանս նստած, իմ տունը հայտարարությունով վաճառվում ա»․ Ֆիրդուսի բնակիչների չլուծվող հարցերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
17.02.2026 | 19:00
Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:27
ՌԴ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱԴԾ-ի պահանջով արգելափակել բջջային կապը
17.02.2026 | 18:19
Բևեռացումը բերել է նրան, որ 2 եղբայր իրար վրա զենք են քաշում․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:10
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
17.02.2026 | 18:00
ԵՄ հանձնակատարը Հայաստան կգա // Ռուսաստանում Telegram-ն ամբողջությամբ կարգելափակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի Ֆիրդուս անունով հայտնի թաղամասի բնակիչ Դավիթ Սաֆարյանը Factor TV-ի նկարահանող խմբին ցույց է տալիս իր տանը հարակից պահեստները։ Ասում է՝ 2007-ից, երբ պետությունը թաղամասի տարածքը գերակա շահ է ճանաչել, թույլ չի տրվել գրանցել այս պահեստները, իսկ այսօր էլ գույքի օտարման դեպքում տարածքի գնահատում չեն իրականացնում։ Դավիթ Սաֆարյանը պատմում է՝ իր տան վրա նույնպես տարիներ շարունակ շինարարական աշխատանքներ չեն իրականացնում, քանի որ դրա թույլտվությունը ևս չունեն։

Դավիթ Սաֆարյանի խոսքով՝ սեփականության իրավունքով իրենց է պատկանում 815 քառակուսի հողատարածք, վկայականով գրանցված՝ 447 քառակուսի բնակելի մակերես, 365 քառակուսի ապօրինի շինություն։ Ասում է՝ ապօրինի շինությունը 20-ից 25 տարվա պատմություն ունի և նաև ապօրինի շինությունների համար է գույքահարկ վճարում, իսկ պետությունը այսօր չի գնահատում այդ տարածքները։

Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։ Դավիթ Սաֆարյանի խոսքով՝ տարածքում կառուցապատում իրականացնող կազմակերպություններն էլ միշտ շրջանառում են այն, որ տարածքը հռչակվել է գերակա շահ։

Տարածքի բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Դեռ մեկ ամիս առաջ նամակով դիմել էին կառավարությանը, որտեղ նշել էին 14 կետից բաղկացած իրենց պահանջները։ Պատասխան այդպես էլ չեն ստացել։

Կառավարությունից ընդունել են բնակիչներին։ Դավիթ Սաֆարյանի հայրը՝ Ռաֆայել Սաֆարյանը, Factor TV-ին հայտնեց, որ կառավարության ներկայացուցիչը բնակիչներին փոխանցել է՝ առաջիկա երկու օրում կպատասխանեն նրանց նամակին, սակայն վստահ է՝ այս անգամ նույնպես խոստացված ժամկետում չեն պատասխանելու։

Ֆիրդուսի թաղամասի բնակիչների այս խնդիրը հանգուցալուծում չի ստանում արդեն տարիներով։ Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ և բիզնես կենտրոններ։

Անի Թամրազյան