ԱՄՆ-ը և դաշնակիցները դիտարկում են դեպի ՌԴ արտահանման ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը. Bloomberg

Լուրեր

26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի մի շարք առանցքային դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դիտարկում են Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հարցը, հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի աղբյուրների հանաձայն՝ «Մեծ յոթնյակի» պաշտոնյաները քննարկում են գագաթնաժողովի նախաշեմին  այդ գաղափարը։ Ենթադրվում է, որ ի վերջո նմանատիպ արգելող միջոցներ կկիրառվեն ԵՄ անդամ երկրների կողմից։

Նշվում է, որ այս առաջարկը դեռ քննարկվում և կարող է փոխվել։ Նման մոտեցումը կարող է ամբողջովին փոխել գործող պատժամիջոցների ռեժիմը՝ արգելելով Ռուսաստանին որևէ բան վաճառել, բացառությամբ թույլատրված ապրանքների փոքր ցանկի։

Եթե ​​«Մեծ յոթնյակի» առաջնորդները հավանություն տան Ճապոնիայի գագաթնաժողովում քննարկվող այս միջոցառումներին, ապա համաձայնեցվեն նաև պատժամիջոցների կանոններից բացառությունների ցանկը։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ դրա մեջ կընկնեն դեղամիջոցներ և սնունդ։

Այսօր ավելի վաղ էլ Financial Times-ը հայտնել էր, որ, ըստ ԵՄ պաշտոնյաների՝ մոտ ապագայում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չեն լինի։Արևմտյան երկրների իշխանությունները, հավանաբար, սահմանափակվելու են պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակների ընդլայնմամբ և արդեն իսկ ընդունված արգելքները շրջանցելու դեմ միջոցների խստացմամբ։