Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցելու հարցը քննարկվելու է Վիլնյուսի գագաթնաժողովում․Ստոլտենբերգ

Լուրեր

26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Վիլնյուսում հուլիսին կայանալիք գագաթնաժողովում դաշինքի անդամ երկրները պատրաստվում են քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը և դրա համար անվտանգության երաշխիքները։ Այս մասին նա հայտարարել է Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Европейская правда-ն։

«Նախագահ Զելենսկին բարձրացրել է անդամակցության և անվտանգության երաշխիքների հարցը։ Եվ դա լինելու է այդ  հանդիպման օրակարգի կարևոր տարրը, և ՆԱՏՕ-ն պատրաստվում է դրան: Ուկրաինան ընտրում է իր ապագան եվրատլանտյան ընտանիքում: ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ապագան է և դաշինքի անդամները համաձայն են դրա հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կենտրոնացած են Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վրա, մասնավորապես, ռազմական առումով։ Այս հարցերը քննարկվելու են  Ռամշտայնի ձևաչափով վաղվա հանդիպմանը և Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Ուկրաինայի օրինական տեղը ՆԱՏՕ-ում է։ Ժամանակի ընթացքում մեր աջակցությունը կօգնի դա հնարավոր դարձնել»,-ասել էՍտոլտենբերգը։

Հավելենք, որ այսօր Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև։

Էմմա Չոբանյան