Ստամբուլի նահանգապետարանը երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում այս տարի էլ չի կայանա, քանի որ նահանգապետարանը հերթական անգամ արգելել է Քադըքյոյ թաղամասում նախատեսված միջոցառումն անցկացնել, գրում է Bianet-ը։

Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը նշել է, որ արգելքի պատճառն այն է, որ միջոցառման անցկացումը համարվել է «անպատշաճ»։

Անցյալ տարվա միջոռացումը ևս արգելվել էր նահանգապետի կողմից, իսկ նախորդ երկու տարիներին միջոցառումը անցկացվել էր առցանց՝ համաճարակի պատճառով։

Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը, որը 2010 թվականից կազմակերպում է հիշատակի միջոցառումներ, քննադատել է որոշումը՝ նշելով, որ հիշատակի միջոցառումները միշտ անցկացվել են առանց որևէ խնդրի, չնայած 2010 թվականից ի վեր տարբեր ուժերի թիրախում են եղել։ Նշվում է, որ որևէ ողջամիտ պատճառ չկա, որ  ոգեկոչման միջոցառումն արգելվի։

«1915-ին առերեսվելը անհրաժեշտ քայլ է այսօր ամուր հիմքերի վրա ժողովրդավարություն, հավասարություն և խաղաղ գոյակցություն կառուցելու համար: Առանց այս առերեսման, ոչ մի ժողովրդավարական քայլ չի կարող մշտական լինել, և ոչ մի սոցիալական հարաբերություն չի կարող լինել հավասարազոր։ Նահանգապետարանը հստակ ցույց տվեց, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային՝ արգելելով մեր հիշատակի միջոցառումը, կոչ ենք անում  հրաժարվել այս որոշումից»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան