«Սարդ-մարդը» բարձրացել է Փարիզի երկնաքերը՝ իր աջակցությունը հայտնելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքողներին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիացի ալպինիստ Ալեն Ռոբերը՝ «Սարդ-մարդ» մականունով, բարձրացել է Փարիզի բիզնես թաղամասում գտնվող  «La Defense» երկնաքերի վրա։ Այսպիսով նա աջակցել է Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին, հայտնում է Reuters-ը։

Ռոբերն այս վերելքն անվանել է «Ժողովուրդ» և հայտարարել, որ դա անում է ի նշան համերաշխության բոլոր նրանց հետ, ովքեր բողոքում են կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան բարձրացնելու դեմ: Սա երկրորդ անգամն է, որ Ալեն Ռոբերը բարձրանում է այս երկնաքերը՝ ի պաշտպանություն Ֆրանսիայի կառավարության կենսաթոշակային քաղաքականության դեմ ցուցարարների։

Ալեն Ռոբերը 60 տարեկան է։ 1994 թվականից նա մագլցում է բարձրահարկ շենքեր ամբողջ աշխարհում։ Նրա ռեկորդը Դուբայի «Բուրջ Խալիֆան» է՝ մոլորակի ամենաբարձր շենքը։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հաստատեց կենսաթոշակային տարիքի մասին օրենքի առանցքային դրույթները, որոնց համաձայն՝  մինչև 2030 թվականը այն 62-ից կդառնա 64 տարեկան։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի արհմիությունները մայիսի 1-ին ծրագրել են պատմության մեջ ամենամեծ բողոքի ակցիան անցկացնել։

Տաթև Ֆռանգյան