Չինաստանում պատմել են Մակրոնի «խաղաղության ծրագրի» նկատմամբ վերաբերմունքի մասին

Լուրեր

26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 11:55
Մեր լսարանի վրա մեծ ազդեցություն ունեցող ռուսական ալիքները մնում են․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:50
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 11:44
Կրկնակի գումար է հատկացվել. հաստատվեց ակադեմիական քաղաքի հայեցակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:39
Ապամոնտաժվել են Սևանա լճին ափամերձ 65 շինություններ, այդ թվում՝ Աշոտյանի եղբոր, Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու քոթեջները․ ԳԴ
26.02.2026 | 11:36
Մարդու իրավունքները հաճախ գործիք են դառնում քաղաքական դերակատարների ձեռքին․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:33
Ստրանջա․ Անուշ Գրիգորյանը հաղթել է, Բազեյանը, Չալոյանը և Քոչարյանը պարտվել են
26.02.2026 | 11:28
Ժողովրդին ասացի` ոտքի կանգնեք և մեր կառավարությանը հեռացրեք, ես վերջ եմ տալիս ղարաբաղյան շարժմանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
Բոլորը

Չինաստանն աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խաղաղության նախաձեռնությանը` հիմնված իր հիմնարար և երկարաժամկետ շահերի վրա: Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, հայտնում է korrespondent-ը։

Նշվում է, որ նա այսպես է պատասխանել հարցին, թե ինչպես է Պեկինը վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «խաղաղության նախաձեռնությանը», որը նախատեսում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունների նախապատրաստում։

«Չինաստանն աջակցում է եվրոպական կողմին՝ իր հիմնարար և երկարաժամկետ շահերի հիման վրա խաղաղ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը նպաստելու հարցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի օրինական մտահոգությունները և զարգացնելու հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության համակարգ»,- ասել է Վենբինը։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշումը միշտ հստակ է եղել», իսկ Պեկինի տեսակետները Ուկրաինայի պատերազմի քաղաքական կարգավորման վերաբերյալ «պարունակում են համապարփակ ու համակարգված բացատրություն»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահն Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիր է մշակել, որը մտադիր է իրականացնել Չինաստանի օգնությամբ։ Եթե այն կյանքի կոչվի, Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ այս ամառ։