Թմրանյութի առևտրով զբաղվող միջազգային հանցագործները Թուրքիայի քաղաքացիություն են ստանում՝պատժից խուսափելու համար

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Եվրոպական իշխանություններն ու իրավապահ մարմինները մտահոգված են, որ թմրանյութերի առևտրով զբաղվողներն օգտագործում են Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքները՝ այլ երկրներում հետապնդումներից խուսափելու համար, հաղորդում է ամերիկյան VICE World News-ը, որին վկայակոչում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն անհանգստացած են Թուրքիայի ներդրողների քաղաքացիության սխեմայի շահագործմամբ այն հանցագործների կողմից, որոնք կապված են թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ: Վերջիններս շահարկում են Թուրքիայի դիրքորոշումը՝ մերժելով արտահանձնման խնդրանքը վերջերս քաղաքացիություն ստացած քաղաքացիների մասով։

Մասնավորապես, Ինտերպոլը և Շվեդիան  օրդեր են տվել ձերբակալելու իրաքցի քուրդ թմրավաճառ Ռավա Մաջիդին, որը հայտնի է «Քրդական աղվես» մականունով։ Նա  2020 թվականից բնակվում է Թուրքիայում՝ «Ոսկե անձնագիր» ծրագրով քաղաքացիություն ստանալու միջոցով, իսկ Անկարան հրաժարվում է ձերբակալել և արտահանձնել Մաջիդին։

Հոլանդացի մի  պաշտոնյա էլ ասել է, որ Յոս Լեյդեկերսը, որը երկրի ամենափրտվողների ցուցակում հայտնված թմրանյութերի վաճառողն է 200,000 եվրո պարգևով, թուրքական անձնագիր օգտագործող հանցագործներից մեկն է։

«Մենք գիտենք, որ նա գնել է Թուրքիայի քաղաքացիություն և համաձայն թուրքական Սահմանադրության՝ չի կարող արտերկիր ուղարկվել դատաքննության»,-ասել է նա։

Թուրքիայի կառավարությունը սկսել է «Ոսկե անձնագիր» ծրագիրը 2018 թվականին, որը քաղաքացիություն է շնորհում 400,000 դոլարի ներդրման դիմաց։ Այս ծրագրի նպատակն է գրավել ներդրողներին ու զարգացնել շինարարական ոլորտը՝ չնայած ընդդիմության քննադատություններին։

Էմմա Չոբանյան