Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի զինամթերքն իսկապես սպառվում է․ այն լինելու է Ռամշտայնի հանդիպման հիմնական թեման․ Financial Times

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինայի դաշնակիցների հանդիպման գլխավոր թեման, որը կանցկացվի ուրբաթ օրը Գերմանիայի Ռամշտեյն ռազմաբազայում, լինելու է  Ուկրաինայի հակաօդային պաշտպանության զինամթերքի մատակարարումը։ Սա կարևոր է ոչ միայն թիկունքում ռուսական հարձակումներից պաշտպանվելու, այլև ուկրաինական բանակի ակնկալվող հարձակման հաջողության համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինական ՀՕՊ համակարգերի զինամթերքի մոտալուտ սպառումը հատկապես, սովետական արտադրության, Պենտագոնի արտահոսած փաստաթղթերի հիմնական բացահայտումներից էր։ Կիևում ոչ պաշտոնապես ընդունել էին, որ խնդիրը գոյություն ունի։ Դա այժմ խոստովանում են FT-ի անանուն աղբյուրները: Լրատվականը նրանց անվանում է «եվրոպական»՝ չհստակեցնելով երկիրը։

Եթե փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի զինամթերքն իսկապես սպառվի, Ուկրաինայի համար հետևանքները սարսափելի կլինեն։

«Եթե ռուսական ռմբակոծիչները «չկառավարվող ռումբերով կարող են վեր թռչել, ապա ամեն ինչ մռայլ է թվում», – ասել է լրատվականի աղբյուրներից մեկը։

ՌԴ-ն վերջին տարիներին Սիրիայում լայնորեն ավիացիա է կիրառել, որտեղ ապստամբները չունեին հակաօդային պաշտպանություն։ Դա հանգեցրել է այնպիսի քաղաքների մասսայական ավերի, ինչպիսին է Հալեպը։ Ուկրաինայում ռուսական ռազմական ինքնաթիռները  գործում են  կա՛մ առաջնագծին մոտ, կա՛մ հազարավոր կիլոմետրեր հեռու:

Ռամշտայնում ուրբաթ օրը տեղի է ունենալու 50 երկրների ևս մեկ հանդիպում՝ Ուկրաինայի առաջնահերթ կարիքների վերաբերյալ, և այս անգամ գլխավոր թեման լինելու է  հենց հակաօդային պաշտպանությունը։

Լրատվականի ևս մեկ աղբյուրի խոսքով՝ վերջերս Արևելյան Եվրոպայի երկրների կողմից ՄԻԳ-29 կործանիչների փոխանցումը թելադրված էր առաջին հերթին Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու ցանկությամբ։

Էմմա Չոբանյան