Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ արձակվեցին

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին: Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը խափանման միջոց կալանքը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու կամ գրավ կիրառելու միջնորդությունը դատարան էր ներկայացրել ավելի վաղ, իսկ մյուսների պաշտպանները խափանման միջոցը փոխելու միջնորդություններ ներկայացրին այսօր: Հրաչյա Բոյաջյանին ազատ արձակելու միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազը՝ նշելով, որ վերջինս կարող է կրկին խուսափել քննությունից, քանի որ նման փորձ արդեն եղել է. Հր. Բոյաջյանին մեղադրանք է առաջադրված նաև 2016թ. հուլիսի 19-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանահատվածում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար: Դատախազի առարկությանն ի պատասխան՝ պաշտպան Արայիկ Զալյանը նշեց, որ այժմ իրավիճակն այլ է, և որ այն դրդապատճառները, որոնք ունեցել է Հր. Բոյաջյանը այն ժամանակ, այսօր արդեն չկան, նա վստահում է ՀՀ արդարադատությանն ու պատրաստ է ժամանակին ներկայանալ դատական նիստերին և չխուսափել քննությունից: Միջնորդությունները քննարկելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Աշխատանքային օրվա ավարտին հրապարակված որոշմամբ դատարանը երեք ամբաստանյալներին ազատ արձակեց չհեռանալու մասին ստորագրությամբ: Հաջորդ դատական նիստը 2018 թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ին է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ