Թուրքիայում ընտրությունների նախաշեմին Թվիթերում ռուսալեզու հազարավոր օգտահաշիվներ վերաակտիվացել են որպես թուրքական

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններից շաբաթներ առաջ ռուսալեզու և հունգարալեզու հազարավոր օգտատերեր վերակտիվացվել են Թվիթերում, ինչը մեծացնում է սոցիալական ցանցերի միջոցով ընտրություններին միջամտելու հավանականությունը: Քաղաքական խորհրդատվական և հետազոտական Datailor ընկերության գլխավոր մենեջեր Ահմեթ Թուրան Հանը Middle East Eye-ին ասել է, որ իր ընկերությունը հանդիպել է թվիթերյան օգտատերերի ցանցի, հավանաբար, բոտերի, որոնք վերջերս փոխել են իրենց ինքնությունը:

«Վերջին ամիսնեին մենք դիտարկել ենք, որ բազմաթիվ գոյություն ունեցող թուրքական հաշիվներ վերաակտիվացվել են ընտրություններից առաջ, ինչը նորմալ է։ Սակայն դրանցից մի քանիսը հատկապես հետաքրքիր են, քանի որ թուրքական չեն»,-ասել է լրատվամիջոցին Հանը։

Նա հայտնել է, որ իր ընկերությունն ամենօրյա սոցիալական մեդիայի տվյալների վերլուծության ծառայություններ է մատուցում սննդի և ծառայությունների ոլորտում գործող խոշոր ընկերություններին, և հենց այդպես էլ պատահականորեն բախվել են այդ ցանցին:

«Մոտ 12,000 ռուսալեզու ու հունագախոս սոցիալական մեդիա օգտահաշիվներ ակտիվացել են,ծ որպես թուրքականներ և հիմա հետևում են քաղաքական կուսակցություններին ու առաջնորդներին։ Դրանցից մոտ 10,000-ը ակտիվացել են վերջին երկու շաբաթներին»,-ասել է Հանը։

Նա նշել է, որ որ այս հաշիվների 56 տոկոսը նախկինում կիսվել է ռուսերեն, 28 տոկոսը՝ հունգարերեն, իսկ մնացածը՝ անգլերեն բովանդակությամբ։

Թուրքական Twitter-ի դաշտը  հատկապես հակված է տրոլինգի և կեղծ լուրերի արտադրությանը, քանի որ հիմնական քաղաքական կուսակցությունները՝ և՛ իշխող, և՛ ընդդիմադիր, իրենց օրակարգը մղում են, այսպես կոչված, բոտային հաշիվների միջոցով:

Ի դեպ, 2020 թվականին  թվիթերը Թուրքիայում փակել է մոտ 7340 հաշիվ՝ պնդելով, որ դրանք «պետության հետ կապված տեղեկատվական գործողություններ են»։

Հանը  նաև հավելել է, որ Թուրքիայի նախագահի թեկնածուներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Մուհարեմ Ինջեն բոլորն էլ  ունեն բոտ հետևորդներ։

Էմմա Չոբանյան