ՌԴ ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները

Լուրեր

11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
11.04.2026 | 16:13
Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգը
11.04.2026 | 16:05
Վիշինգային խարդախություն Հայաստանում. թիրախում են բջջային օգտատերերը՝ կեղծ «5G թարմացումների» միջոցով
11.04.2026 | 15:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը
11.04.2026 | 15:30
NYMEX. Ոսկու գինը նվազել է 0.63%-ով և կազմել 4761.90 դոլար
11.04.2026 | 15:19
Վթարի ենթարկված ոստիկանները թեև Փաշինյանին չէին ուղեկցում, բայց նրա այցի առնչությամբ էին Լոռի մեկնում
11.04.2026 | 14:54
Վթարի մեղավորը «Նիսան»-ի վարորդն է եղել․ դուրս եկել հանդիպակաց գոտի․ ՔԿ
11.04.2026 | 14:35
Նորվեգիայում դահուկորդ է մահացել ձնահոսքի հետևանքով
11.04.2026 | 14:05
Կասեցվել է Ագարակում գործող լցակայանի գործունեությունը
11.04.2026 | 13:49
Հրդեհ Կամարիս բնակավայրում
11.04.2026 | 13:33
Արբելոան «Ժիրոնայի» հետ ոչ-ոքիից հետո խոսել է «Ռեալի» չեմպիոնական հավակնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ «Ռուսաստանի գործերին խառնվելու ու դիվանագիտական կարգավիճակին անհամապատասխան գործունեության համար», գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանների հայտարարությունները հրապարակախոս, ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի վերաբերյալ նրա դատավճռի հրապարակումից հետո ուղղակի միջամտություն էր անվանել Ռուսաստանի ներքին գործերին։  Նա հայտարարել էր, որ Մոսկվան անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներտի հայտարարությունները Կարա-Մուրզայի դատավճռից հետո և Լոնդոնին «զգուշացրել  մարդու իրավունքների միջազգային հարցերի քաղաքականացումից»։ Զախարովան նաև «ցինիզմի գագաթնակետ» էր անվանել ԱՄՆ և Կանադայի դեսպանների պահանջները՝ ազատ արձակել Կարա-Մուրզային։

Հավելենք, որ նախօրեին Մոսկվայի քաղաքային դատարանը ընդդիմադիր գործիչ Կարա-Մուրզային դատապարտել էր 25 տարվա ազատազրկման։

Էմմա Չոբանյան