Ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը  դատավճիռ է կայացրել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզայի նկատմամբ։ Այսօր նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ 7 տարի՝ «ռազմական ֆեյքերի» գործով, 3 տարի՝ «անցանկալի» կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար, 18 տարի՝ պետական դավաճանության գործով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 10-ին վերջին խոսքով հանդես գալով՝ Կարա-Մուրզան ասել էր, որ «սիրում է Ռուսաստանը» և «ոչնչի համար չի զղջում»։

«Վերջին խոսքում սովորաբար արդարացում են պահանջում, հանցագործություն չգործած անձի համար միակ օրինական դատավճիռը կլինի արդարացումը, բայց ես այս դատարանից ոչինչ չեմ խնդրում։ Ես գիտեմ, որ կգա օրը, երբ մեր երկրի խավարը կցրվի, երբ սևը կասեն՝ սև, երբ պատերազմը կանվանեն պատերազմ, իսկ յուրանցնողին՝ յուրացնող, երբ հանցագործ կճանաչեն նրանց, որոնք  հրահրել ու սանձազերծել են այս պատերազմը, այլ ոչ թե նրանց, որոնք փորձել են դադարեցնել»,-ասել էր նա։

Կարա-Մուրզան իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկում և իր հետապնդումը համարում է քաղաքական։ Կալանավայրում  ընդդիմադիր գործչի  առողջական վիճակը էականորեն վատթարացել է։ Փաստաբանների խոսքով՝ նա նիհարել է 17 կիլոգրամով։

Էմմա Չոբանյան