Արդյոք Դարբինյանին ուզում են փոխարինել ՌԴ-ից ուղարկված ռեկտորով․ ստորագրահավաք Սլավոնականում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայ-ռուսական համալսարանում արդեն մի քանի օր է՝ ստորագրահավաք է ընթանում։ Մասնակիցները պահանջում են ապահովել ռեկտորի ընտրության բնականոն ընթացքը և համալսարանի ինքնավարությունը։ Ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը կոչ են անում ապահովել համալսարանի հիմնադիր փաստաթղթերով և կանոնադրությամբ ամրագրված՝ համալսարանի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) կողմից ռեկտորի ընտրության իրավունքի իրացումը՝ վերահաստատելով ռեկտոր Արմեն Դարբինյանին իրենց աջակցությունը։

Ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի՝ համալսարանի գործադիր ղեկավար մարմնի ձևավորման միակ ընթացակարգը ընդհանուր ժողովն է, որին պետք է մասնակցեն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և վարչական ոլորտի աշխատակիցներ։ Ընդհանուր ժողովը գումարում է նիստ ամեն 5 տարին մեկ՝ ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից առաջ։ «Հիմա մենք ունենք գրություններ հայկական և ռուսական հիմնադիրների կողմից։ Հայկական հիմնադիրն ասում է, որ կատարենք կանոնադրությամբ և միջկառավարական համաձայնագրով նախանշված պարտականությունները, ռուսական կողմն ասում է, որ նպատակահարմար չեն համարում ռեկտորի ընտրությունները՝ մինչև նոր միջկառավարական համաձայնագրի կնքում։ Սա մեզ մոտ տարակուսանք է առաջացնում, որովհետև ամեն բան հստակ է՝ սևով սպիտակի վրա գրված է, որ պիտի լինի ընդհանուր ժողով, ընդհանուր ժողովն ընտրի ռեկտորին հետո նոր արդեն հիմնադիրները հաստատեն արդյունքը»,-նշում է Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի 1-ին կուրսի ասպիրանտ, ստորագրահավաքը նախաձեռնող խմբի համաղեկավար Հրանտ Սարկիսովը։

Factor TV-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը մտադիր է համալսարանում Ռուսաստանից ռեկտոր նշանակել, և արդեն իսկ ունի նախընտրելի թեկնածու։ Սարկիսովը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է այս տեղեկությունը։ Factor TV-ն խոսել է նաև բուհի ուսանողների հետ։ Նրանց պահանջը մեկն է՝ իրենց մասնակից դարձնել բուհի ռեկտորի ընտրություններին․ «Պահանջում ենք, որ ինքներս մեր բուհում ընտրենք մեր ռեկտորին։ Երկկողմանի բոլոր պայմանագրերով մենք ենք իրավասու ընտրելու ռեկտորին, ու եթե մինչև մայիսի 14-ը մեր իրավունքը ոտնահարվի, պատարստ ենք մեր իրավունքները վերականգնելու համար»-ասում է Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Տոնականյանը։ Հայկական և ռուսական հիմնադիրների հայտարարությունների միջև հակասությունը լուծելու համար Հրանտ Սարկիսովը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների հետ այսօր եկել էր ԿԳՄՍ նախարարություն։ Այստեղ նրանց հավաստիացրել են, որ ամեն հարց լուծվելու է օրենքի սահմաններում։

Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանի գործունեությունը կարգավորվում է գործող՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին 1997-ի համաձայնագրով և բուհի կանոնադրությամբ։ Ընդհանուր ժողովը, որը պետք է ընտրի ռեկտորին, նշանակված է մայիսի 5-ին։ Ստորագրահավաքի մասնակիցները պնդում են՝ իրենց նպատակը բուհում ակադեմիական միջավայրի վերականգնումն է․ ասում են՝ եթե ընհանուր ժողով չլինի, համալսարանում կոլապս կստեղծվի, ակադեմիական հանրույթը կհայտնվի փակուղում, բուհը որոշ ժամանակ անց կմնա առանց ռեկտորի, կտապալվեն ավարտական քննությունները, դիպլոմների հանձնումը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել էր, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը։ Արդեն շուրջ 3000 հոգի ստորագրել է համալսարանի ինքնավարությունն ապահովելու պահանջի ներքո։ Շուրջ 500 հոգի էլ ստորագրություն է թողել էլեկտրոնային համակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան