Թուրքիայի ընտրություններում ընդդիմության հաղթանակը կարող է Արևմուտքի հետ մերձեցման տանել

Լուրեր

26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Bluebay Asset Management-ի ստրատեգ Թիմոթի Էշը նշել է, որ եթե Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթի ընտրություններում, Թուրքիան կարող է հետ բերել 120 միլիարդ դոլարի ներդրումներ, որոնք վերջին տարիներին դուրս են եկել Թուրքիայից, գրում է  Gercek news-ը։

Բրիտանացի հայտնի տնտեսագետը նշել է, որ Թուրքիան վերջին տարիներին ունեցել է 120 միլիարդ դոլարի արտասահմանյան ինստիտուցիոնալ ներդրումների զանգվածային արտահոսք՝ կապված կառավարության տնտեսական քաղաքականության հետ և հավելել, որ եթե ընդդիմադիր դաշինքը հաղթի ընտրություններում, այն կարող է բերել «երկրորդ մեղրամսի» Արևմուտքի հետ, քանի որ օտարերկրյա ներդրումների վերադարձ է սպասվում։

«Նրանք վստահություն չունեն Թուրքիայի համար բացասական ցուցանիշների և այն տպավորությունների պատճառով, որ երկիրը մշտապես գտնվում է ճգնաժամի եզրին: Բավականին դժվար է այս միջավայրում թուրքական լիրայով արտահայտված ակտիվներում ներդրումներ կատարելը պաշտպանելը»,-ասել է Էշը։ Տնտեսագետը գնահատել է նաև Թուրքիայի գործող  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի հետևանքները։

«Առաջին հերթին թուրքական լիրան կարժեզրկվի, Կենտրոնական բանկը ստիպված կլինի բարձրացնել տոկոսադրույքները, արժույթի շուկայական արժեքի զգալի անկում կլինի։ Հնարավոր է կապիտալի հետագա արտահոսք»,-նշել է Թիմոթի Էշը։

Էմմա Չոբանյան