Թեհրանը հայտարարում է, որ Իսրայելը Իրանի ու Ադրբեջանի թշնամին է

Լուրեր

26.02.2026 | 11:20
Մենք և մեր մամուլը շատ անելիքներ ունենք թերությունները շտկելու համար, որոնք չափից շատ են. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:17
Չեմպիոնների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները
26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:07
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօրվա ճեպազրույցում կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությանը, գրում է Mehr գործակալությունը։ Նա հայտարարել է, որ Իսրայելը Ադրբեջանի ու Իրանի թշնամին է։ Ըստ Քանանիի՝  Իրանը շեշտը դնում է  բարիդրացիության և բարեկամական հարաբերություններով, փոխադարձ հարգանքով և ընդհանուր շահերի վրա կենտրոնացած հարաբերությունների վրա՝ հասկանալով, որ «ոմանք շահում են երկու երկրների միջև առկա տարաձայնություններից»:  Այս լարվածությունն էլ փորձել է հաղթահարել դիվանագիտական նախաձեռնություններով և այդ գործընթացում կա որոշակի հաջողություն։

«Արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույցների երեք փուլերը դրական զարգացում էին, որը մեզ հանգեցրեց ընդհանուր մոտեցման՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու համար: Դրանից ելնելով էլ  սահմանվել են այն գործողություններն ու քայլերը, որոնք մենք իրականացնում ենք այս ուղղությամբ։ Մենք հույս ունենք հաղթահարել խնդիրներն ու թյուրիմացությունները և երկու երկրների հարաբերությունները, որոնք հիմնված են բարիդրացիական քաղաքականության վրա, կուղղորդենք բնական ու շահավետ գործընթաց»,-ասել է Քանանին։

Հավելենք,որ ապրիլի 15-ին տեղի էր ունեցել Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի ու Ջեյհուն Բայրամովի վերջին շրջանում արդեն երրորդ հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել էին Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը։

Էմմա Չոբանյան