Ուկրաինացի երեխաները՝ Մինսկի ռեժիմի «ստրուկներ». VOA-ի վերլուծությունը

Լուրեր

25.11.2024 | 10:18
Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ
25.11.2024 | 10:05
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.11.2024 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2024 | 09:31
Փակ է «Ամբերդ»-ից Քարի լիճ տանող ճանապարհը
24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Բոլորը

2022 թվականի սեպտեմբերի 23-ին «Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության» նախարարների խորհուրդը որոշել է ուկրաինացի երեխաներին Բելառուսի Հանրապետության տարածք տեղափոխել։

Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության թղթակցին տված հարցազրույցում նշել է Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Պավել Լատուշկոն, ով նաև ասել է, որ ինքը և իր գործընկերներն ունեն Ուկրաինայի անչափահաս քաղաքացիների արտաքսման տեսագրություններ։

Նրա խոսքով՝ առկա փաստաթղթերի հիման վրա կարելի է խոսել 1949 թվականի Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածի խախտման մասին («Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»)։ Այն նախատեսում է պաշտպանված անձանց հատուկ կատեգորիա, որի մեջ են նաև երեխաներ։ «Տվյալ դեպքում խոսքը Բելառուսի տարածք 6-ից 15 տարեկան երեխաների տեղափոխման մասին է, որոնց թվում կան ծնողազուրկ, ինչպես նաև կերակրողին կորցրած երեխաներ»,- ասել է նա։

Ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման փաստերին իրավական գնահատական կարող է տալ միայն Միջազգային քրեական դատարանի դատախազը։

Լատուշկոն չի կասկածում, որ Լուկաշենկոյի եւ նրա շրջապատի նման գործողությունները համաձայնեցված չեն եղել ուկրաինական կողմի հետ։ «Իհարկե, ռեժիմը կարող է ասել, որ երեխաներն ինքնակամ են գնացել Բելառուսի տարածք։ Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք պատկերացնել, որ վեց-յոթ տարեկան երեխան կարող է գնացքի տոմս գնել և ինքնուրույն գնալ օտար պետության տարածք։ Անհնար է»,- շարունակում է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Նույն կերպ, նրա կարծիքով, անհիմն են այն պնդումները, թե ուկրաինացի երեխաները ներկայումս գտնվում են «չեզոք երկրում»։ Քանի որ միայն այն երկիրը, որը չի տրամադրում իր տարածքը ագրեսիայի նախապատրաստման համար, չի տրամադրում իր ենթակառուցվածքները, զենքերը, հետախուզական տվյալները՝ օգնելու այդ ագրեսիան իրականացնող երկրին, կարող է չեզոք ճանաչվել։ Այդ իսկ պատճառով Բելառուսը չի կարող այդպիսին համարվել։

«Մենք նաև տեղեկություններ ունենք, որ ուկրաինացի երեխաների Բելառուսի տարածք տեղափոխման կազմակերպիչը բելառուս պարալիմպիկ մարզիկ Ալեքսեյ Թալայի հիմնադրամն է, որը բազմիցս այցելել է Դոնբաս: Նա ինքն է դա ընդունել և հրապարակայնորեն ընդգծել, որ ունի և Ալեքսանդր Լուկաշենկոյի և բելառուսական պետության լիակատար աջակցությունը։ Ուկրաինացի երեխաների Բելառուս տեղափոխման կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համապատասխան հանձնարարականը կատարում են «Բելառուսկալի» պետական ձեռնարկությունը և անձամբ դրա տնօրեն Իվան Գոլովատինը, որը, ի թիվս այլ բաների, տարածքներ է տրամադրել «Բելառուսկալի»-ում ուկրաինայից երեխաներին տեղավորելու համար»,- պատմել է Լատուշկոն։

Վերջինիս խոքով՝ դա կարելի է համարել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության խախտում՝ որպես ռազմական հանցագործություն հատուկ պաշտպանված կատեգորիայի անձանց նկատմամբ, այսինքն՝ երեխաների դեմ։ «Կարելի է խոսել մեկուկես հազար նման երեխաների մասին, բայց արդեն տեղեկություններ են ստացվում, որ ուկրաինացի երեխաների հաջորդ խմբերը պատրաստվում են իրենց երկրից դուրս բերել այս տարվա ապրիլ-մայիսին։ Եվ մեր ունեցած տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ այս ամենը խախտում է ինչպես Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածի, այնպես էլ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը»,- կրկնում է Պավել Լատուշկոն։

Սակայն այս տվյալներին իրավական գնահատական կարող է տալ միայն Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանը։ Ի դեպ, Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ մարդու իրավունքների հարցով հանդիպման ժամանակ ասել է, որ տեղեկություններ ունի երեխաներին Ռուսաստանի և Բելառուսի տարածք արտաքսելու մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լյուբինեցը, ով պարզաբանել է, որ Ռուսաստան և Բելառուս արտաքսված ուկրաինացի երեխաների թիվը կարող է կազմել տասնվեց հազար։

«Մեր տունը» քաղաքացիական նախաձեռնությունների միջազգային կենտրոնի տնօրեն Օլգա Կարաչը, ով հիմա «աքսորյալ է Լիտվայում», ասել է, որ մտադիր են միջազգային մակարդակով բարձրացնել ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստանից Բելառուս ապօրինի տեղափոխման հարցը։

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում Օլգա Կարաչը նշել է, որ շատ դժվար է հետևել այդ երեխաների բաշխմանը Բելառուսում, սակայն նրանց թվում կան այնպիսիք, ովքեր դուրս են բերվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից Բելառուսի կամ Ռուսաստանի տարբեր բարեգործական հիմնադրամների միջոցով: Կան երեխաներ, որոնց ուղեկցում են ծնողները կամ խնամակալները, կան որբեր։ «Հենց նրանք են մեր ուսումնասիրության առարկան, քանի որ այն ամենը, ինչ նրանց հետ կատարվում է առանց Ուկրաինայի համաձայնության, համարվում է առևանգում և անօրինական արտաքսում։ Իսկ Ուկրաինան, իհարկե, ոչ մի համաձայնություն չի տվել այս երեխաների տեղափոխմանը»,- բացատրում է բելառուս իրավապաշտպանը։

Տեղեկություններ կան նաև, որ Բելառուսի ներկայիս իշխանությունները հատուկ վերապատրաստման ծրագրեր են պատրաստել արտաքսված ուկրաինացի երեխաների համար, որպեսզի հետագայում իրենց աշխատուժն օգտագործեն բելառուսական ձեռնարկություններում: Ամենայն հավանականությամբ, խոսքը դեռահասների մասին է, բայց, ինչպես պարզաբանում է «Ամերիկայի Ձայն»-ի զրուցակիցը. «ՄԱԿ-ի դասակարգման համաձայն՝ 18 տարեկանից ցածր մարդը դեռ համարվում է երեխա։ Իսկ եթե 17 տարեկանում նրան ինչ-որ տեղ տեղափոխել են առանց ծնողների կամ Ուկրաինայի իշխանությունների համաձայնության, ապա դա անօրինական է։ Կարևոր չէ, որ նա բավական մեծ է, որպեսզի տեղյակ լինի, թե ինչ է կատարվում»:

Բայց տեղեկություններ կան նաև, որ Ռուսաստանի տարածքից Բելառուս են բերվել վեցամյա ուկրաինացի որբեր, որոնց հետագա ճակատագիրն առայժմ անհայտ է։ «Այս երեխաներից Լուկաշենկոն ապագա զինվորներ է պատրաստում, որպես կանոն, դրանք դիսֆունկցիոնալ ընտանիքների երեխաներ են, երբեմն՝ զարգացման խանգարումներով։ Նրանց հետ աշխատում են չեչեն հրահանգիչները։ Նախկինում դա վերաբերում էր միայն բելառուս երեխաներին, իսկ այժմ արտաքսված ուկրաինացի երեխաները գնալով ավելի շատ են ընդգրկվում այս «ռազմահայրենասիրական ծրագրի» մեջ, որովհետեւ Բելառուսի իշխանությունների նպատակն է փոխել մտածելակերպը, մշակութային կոդը»,-ասել է զրուցակիցը։

Միջազգային քրեական դատարանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյի ձերբակալության հրահանգ տալու հավանականությունը, ըստ Օլգա Կարաչի, կախված կլինի նրանից, թե արդյոք նա զորք կուղարկի Ուկրաինա, թե ոչ։ «Բայց ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը, քանի որ գիտեմ, որ այս պահին մեր բազմաթիվ կազմակերպություններ հանդիպում են նախապատրաստում Միջազգային քրեական դատարանի հետ, և այդ նպատակով մշակվում են համապատասխան փաստաթղթեր։ Եվ բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կարծում ենք, որ Լուկաշենկոն պետք է Պուտինի հետ միասին նստի մեղադրյալի աթոռին։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Լիտվան և Լեհաստանը նույնպես հայտարարել են, որ իրենք դիմելու են միջազգային դատարան՝ քննարկելու Մինսկի կողմից անօրինական միգրանտների հոսքի կազմակերպումը»,- ասում է «Մեր տունը» քաղաքացիական նախաձեռնությունների միջազգային կենտրոնի տնօրենը։

Իսկ այն հարցին, թե կա՞ մեխանիզմ Բելառուսից առևանգված ուկրաինացի երեխաներին հայրենիք վերադարձնելու համար, նա պատասխանել է, որ, իր կարծիքով, Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, կօգտագործի այդ երեխաներին սակարկելու համար, որպեսզի հանի Բելառուսի պատժամիջոցները։

Օլգա Կարաչը և նրա գործընկերները պատրաստել են զեկույց՝ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման և բռնի տեղահանման մասին փաստերի ցանկով։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ապրիլի 4-ին երկաթուղով Մինսկ է ժամանել գրավյալ տարածքներից 350 երեխա։ Նրանց մի մասը Անտրացիտի մանկատան որբերն են, մյուս մասը ծնողներ ունի Մարիուպոլում և Գորլովկայում։

Ուկրաինացի երեխաների հարկադիր տեղահանման խնդիրն անտեսանելի է միայն այն պատճառով, որ այս կապակցությամբ չկա փորձաքննություն և միջազգային ուշադրություն»,- ընդգծում են փաստաթղթի հեղինակները։