ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հորդորում է քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որում հորդորում է ՀՀ պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին, քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը:

«Ս.թ. մարտի 31-ին Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ նույն օրը Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, ինչի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել:

Դրանից երկու օր անց սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի կողմից սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է բռնել Մկրտչյանին և թքել է վերջինիս վրա այն բանից հետո, երբ Մկրտչյանն ԱԺ նախագահին «դավաճան» է անվանել։ Ալեն Սիմոնյանը ոչ միայն չհերքեց այս տեղեկությունները, այլև անուղղակիորեն հաստատեց դրանք, նախ` այդ կապակցությամբ արդարացման, իսկ հետո` ներողության տեքստեր տարածելով սոցիալական ցանցերում:

Մինչ առաջին միջադեպի հետ կապված քրեադատավարական գործընթացներն իրենց սպասեցնել չտվեցին, և արդեն ս. թ. ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը ներկայացավ Ազգային ժողով պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, երկրորդ դեպքում նույն Գլխավոր դատախազը ցուցաբերում է ակնհայտ անգործություն, և չկա որևէ նշան, որ երկրորդ միջադեպը ևս, առերևույթ հանցակազմի նշաններ պարունակելով հանդերձ, կստանա պատշաճ քրեաիրավական գնահատական: Նշաններ չկան նաև, որ այս հարցով կզբաղվի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը:

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հիշեցնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունը` մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Ըստ այդմ` մարդու արժանապատվությունն է ընկած Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի մասնավոր կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիությունը, ինչպես նաև անձի նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի հիմքում։ Բոլոր իրավունքները համընդհանուր են, անբաժանելի, փոխկախյալ և փոխկապված, և չկան պաշտպանության ենթակա ավելի կամ պակաս կարևոր իրավունքներ: Կարևոր է ընդգծել նաև, որ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված է որպես Համաձայնագրի էական բաղադրիչ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հորդորում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը»,-նշված է հայտարարության մեջ։