Զինվորական դատախազությունը Factor.am-ի հրապարակումն ուղարկել է ՊՆ՝ ծառայողական քննություն իրականացնելու նպատակով
Հասարակություն
26.06.2018 | 14:46Զինվորական դատախազությունը «Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար» վերտառությամբ հոդվածն ուղարկել է Պաշտպանության նախարարություն՝ ծառայողական քննություն իրականացնելու նպատակով: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Factor.am-ն անդրադարձել էր Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի գործունեությանը: Բաղդասարյանի աշխատելաոճի հետ կապված ահազանգ էինք ստացել ՌՈ ներկա և նախկին աշխատակիցներից: