Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը հանվել է Իսրայելի խորհրդարանի օրակարգից

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես և կանխատեսվում էր, Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռ.Թ. Էրդողանի և նրա գլխավորած դաշինքի արձանագրած հաղթանակից հետո Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի՝ հունիսի 25-ին նախանշված քննարկումը քվեարկության նախօրեին՝ ուշ երեկոյան, օրակարգից հանվել է. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Պատճառն այն է, որ իշխող կոալիցիան հրաժարվել է աջակցել նախագծին, իսկ փաստաթուղթը հեղինակած ընդդիմադիր «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը հետ է կանչել այն:

Ի պատասխան «Մերեց» կուսակցության՝ իշխող կոալիցիան հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի խնդրի վերաբերյալ սեփական «այլընտրանքային» օրինագիծը, որում, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց մեծ Եղեռնը կբնութագրվի «ողբերգություն» եզրով, ի տարբերություն նախօրդ օրինագծերում կիրառված «ցեղասպանություն» եզրի:

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ՝ դեռևս հունիսի 11-ին, Քնեսեթում «Մերեց» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի քննարկումը Իսրայելի ԱԳՆ-ի խնդրանքով հետաձգվել էր՝ Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին «Ռ.Թ. Էրդողանի հաղթանակին չաջակցելու» հիմնավորմամբ, մինչդեռ իրական պատճառը, որը տրամագծորեն հակառակ նպատակն էր հետապնդում, դարձյալ «ջրի երես» դուրս եկավ:

Կասկածից վեր է՝ տարածաշրջանում կանխատեսվող հույժ կարևոր զարգացումների ֆոնին Իսրայել-Թուրքիա «գաղտնի սիրախաղը» շարունակվելու է նոր թափով ու դրսևորումներով: