Թուրք հայտնի փաստաբանը Էրդողանի` նախագահի թեկնածության անօրինականության հարցով դիմել է ՄԻԵԴ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Թուրք հայտնի փաստաբան, Ստամբուլի փաստաբանների միության նախկին նախագահ Թուրգուտ Քազանը Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) որոշումը, որով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), գրում է Bianet-ը։

Կազանը միջնորդություն էր ներկայացրել YSK-ին՝ առարկելով Էրդողանի թեկնածությանը, և նրա դիմումը մերժելուց և թեկնածությունը հաստատելուց հետո դիմել է ՄԻԵԴ-ին։

«Նախագահության ժամկետների սահմանափակման կանոնը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, պարտադիր է բոլոր մարմինների, պաշտոնների, լիազորությունների և մարդկանց համար, այդ թվում՝ YSK-ի։ Բոլորովին անընդունելի է այն պնդումը, որ Թուրքիան փոխել է համակարգը 2017-ին և հաստատվել է միանձնյա ռեժիմ, ուստի 2018թ. ընտրությունները նոր համակարգի առաջին ընտրություններն էին, իսկ 2023թ. երկրորդը»,-ասվում է միջնորդության մեջ։

Փաստաբանը նաև  գրել է, որ ընտրական խորհուրդը 2017 թվականի հանրաքվեի ժամանակ վավեր է համարել 2,5 միլիոն չկնքված քվեաթերթիկ։ Քազանը նաև հայտարարում է, որ  խորհրդի վերջին որոշմամբ անտեսվել է Սահմանադրության 101/2-րդ հոդվածը, ըստ որի՝ անձը կարող է նախագահ ընտրվել առավելագույնը երկու անգամ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան