ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Ինչո՞ւ Ադրբեջանը զավթեց նոր տարածք, ովքե՞ր պիտի պատժվեն․ նոր պրովոկացիայի վտանգ կա՞

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Այսօր Սյունիքում հայտնաբերվել է Նախիջևանի կողմից Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովը մինչ քաղաքացիների կողմից հայտնաբերումը, սոցցանցի իր էջում հպարտացել է հարյուրավոր հայերի սպանությամբ։ Ապրիլի 10-ին էլ Սյունիքի մարզում հայտնաբերվել էր Նախիջևանի տարածքից Հայաստան ներթափանցած առաջին զինծառայողը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկու զինծառայողները անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել են Շահբուզի շրջանի ուղղությամբ։ Ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ադրբեջանական բանակի զինծառայողները փախել են ադրբեջանական դիրքերից, քանի որ իրենց ծառայակիցները ճնշել և նվաստացրել են իրենց։ Հայաստանի վարչապետն ասել էր, որ փաստ չէ՝ առաջին առաջին ձերբակալված զինծառայողը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ Բայց երևի թե ՀՀ իշխանությունն այս հարցով դեռ որոշում կայացնելու ժամանակ կունենա, երբ ադրբեջանցիների հետ լիարժեք քննություն կատարվի։ Սրանք ադրբեջանցի զինծառայողների միակ արկածները չէին Հայաստանի տարածքում՝ վերջին տասնօրյակում։ Ադրբեջանական պրովոկացիան Սյունիքի Տեղ գյուղի մերձակա դիրքերի մոտ խլեց 4 հայ զինծառայողի կյանք, վիրավորվեց 6-ը։ Ադրբեջանցիների զոհերի թիվը, եթե հավատանք ադրբեջանական պաշտոնական աղբյուրներին, 3-ն են, վիրավորվել էին 4-ը, սակայն Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտնեց, որ ադրբեջանցիները հայտարարվածից ավելի շատ զոհեր ունեն։ Սակայն ինչո՞ւ ստացվեց այնպես, որ ադրբեջանցիները կարողացան ամրանալ իրենց ցանկալի դիրքերում։

Ո՞ւմ թերացումն է սա։ Ի՞նչ նպատակներ է հետապնդել Ադրբեջանը՝ Տեղ գյուղի հատվածում սադրանքների գնալով։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ներթափանցել Հայաստանի տարածք, և առաջիկայում՝ հնարավո՞ր են նոր էսկալացիաներ։ Factor TV-ի տաղավարում քննարկելու ենք վերջին զարգացումները։

Մասնակցում են.

-Արմեն Հովհաննիսյան՝ քաղաքական վերլուծաբան

-Հարություն Մկրտչյան՝ քաղաքագետ

-Գուրգեն Սիմոնյան՝ քաղաքագետ

-Գարեգին Միսկարյան՝ Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն

-Նելի Մինասյան՝ թուրքագետ