Բենզինը թափվել է ասֆալտին և առաջացրել հրդեհի վտանգ․ օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 13-ին, ժամը 11:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ. Քոչարի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Տիտան» բանզալցակայանում բենզինը թափվել է ասֆալտին․ առկա է հրդեհի բռնկման վտանգ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ և հերթապահություն։