Ադրբեջանցի առաջին ձերբակալված զինծառայողը հայտնել է, որ Հայաստան է եկել հանձնվելու նպատակով

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ապրիլի 10-ին ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը երեկ կալանավորվել է։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor․am-ի աղբյուրները։
Վերջինիս գործը գտնվում է ԱԱԾ-ում, զինծառայողին մեղադրանք է ներկայացվել պետական սահմանը ապօրինի հատելու և հրազենի ապօրինի մաքսանենգության հոդվածներով։

Զինծառայողը ցուցմունք է տվել այն մասին, որ Հայաստան է եկել՝ հանձնվելու նպատակով, քանի որ Ադրբեջանական բանակում իր նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերել, ծեծել են, արձակուրդ չեն տրամադրել։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ըստ նրա խոսքի՝ իր հետ եղել էր ևս մեկ զինծառայող։ Այսօր Կապանում քաղաքացիների կողմից հայտնաբերվել է նաև երկրորդ զինծառայողը։ Վերջինս տարվել է Կապանի ոստրիկանություն, ըստ նախնական տեղեկությունների՝ նա ևս կտեղափոխվի ԱԱԾ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ երկրորդ զինծառայողը կապ ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած սպանության հետ, սակայն այս պահի դրությամբ այս մասով որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տրվել։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ադրբեջանական բանակի զինծառայողներ են անհետացել։ Ըստ հաղորդագրության՝ բանակի երկու զինծառայողներ մոլորվել են ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով Շահբուզի շրջանի ուղղությամբ։

Արաքս Մամուլյան